Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 17-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ արցախյան եւ հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում են, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։

Նշենք, որ Արցախում պարսիկ բանվոր շինարարների հայտնության թեման բացել էր ArmLur.am լրատվական կայքը, որից հետո կասկածներ հայտնվեցին այլ ԶԼՄ-ներում, որ պարսկական անձնագրերով գուցե ադրբեջանցիներ լինեն Արցախում:

Եւ, ահա, Արցախի ԱԱԾ-ն փորձեց փրկել նախ իր, ապա նաև ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի եւ նրա եղբոր դեմքը:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բանն այն է, որ ArmLur.am լրատվական կայքը դեռեւս սեպտեմբերի 15-ին գրել էր, որ Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում պարսիկներ են հայտնվել, ինչը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց նաև համայնքապետ Արթուր Գրիգորյանը՝ բացատրելով, որ պարսիկներն այդ համայնքում շինարարություն են իրականացնում:

Բանվոր-շինարար պարսիկներին հատուկ վիզայով Արցախ է մտցրել «Կապավոր» ընկերությունը, որը Արցախի կառավարության կողմից տրամադրված «տենդերով» շինարարություն է իրականացնում գյուղում ու տներ կառուցում: Եվ այստեղ ուշագրավ է, որ Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը եւ «Կապավոր» ընկերության տնօրեն Արման Հակոբջանյանը հորեղբոր որդիներ են:

Ստացվում է՝ Արցախի ԱԱԾ-ն հերքում է եղբոր գործունեությունը, այսինքն՝ փորձում է փրկել նրա դեմքը: Ու եթե նույնիսկ ադրբեջանցիներ եղած էլ լինեն, Արցախի ԱԱԾ-ն, բնականաբար, դա խնամքով կթաքցնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am