Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել էր տարեկան շուրջ 1,509.5 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի hամար ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնություններով՝ 697.9 մլրդ դրամ բյուջետային եկամուտների ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 790.9 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 7.2% ով գերազանցելով ՀՀ կառավարության կիսամյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը:

Նշված գումարից 786.5 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 108.8% ը, 4.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 71.2%-ով զիջել են ծրագրված ցուցանիշը:


Կառավարության սկզբնական ծրագրով 2021 թվականի առաջին կիսամյակի համար սահմանվել էր 665 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը կազմել է 696.7 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 7.7% ով գերազանցել են կիսամյակային ծրագրով սահմանված ցուցանիշը:

2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 10.3%-ով կամ 69.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, շահութահարկի, սոցիալական վճարի, ինչպես նաեւ այլ հարկերի գծով մուտքերի աճով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am