Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը օրվա իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար, թե՝ «շուտով ժողովրդից ողջ թալանածը հետ ենք բերելու»: Սա հանրության որոշակի շերտի շրջանում անհիմն ոգևորություն է առաջ բերել՝ հույսով, թե «հետ բերածը» հասնելու է ժողովրդին, իրենք էլ ապրելու են «յուղումեղրի մեջ»: Վերջին շրջանում  թերթին տեղեկություններ են հասնում, որ իշխանամերձ բիզնես շրջանակների որոշ ներկայացուցիչներ կապի են դուրս գալիս «նախկինների» հետ ասոցացվող գործարարների հետ և իշխանությունների անունից ակնարկներ անում, երբեմն ուղղակի հասկացնում, թե շուտով ձեր ամբողջ գույքը կբռնագանձեն:

Իշխանության «էմիսարները» նաև ելքեր են առաջարկում, մասնավորաբար, ինչ-որ կերպ «լեզու գտնելու» առումով՝ «ավելի լավ է հիմա ինչ-որ բան կորցնեք, որ հետո ամբողջը չկորցնեք» տրամաբանության մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն էլ են հասկանում, որ մի կողմից՝ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու օրինական ճանապարհով իրենց ցանկացած ծավալներով կիրառել վերը նշված օրենքը, մյուս կողմից՝ բռնագանձված գույքը մեծամասամբ ունենալու է նույն ճակատագիրը, ինչ, ասենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որը ժամանակին սեփականատերը նվիրաբերեց պետությանը:

Պետությունը դրանք շահագործել չի կարողանալու, իսկ եթե, միևնույնն է, գնորդներ էլ լինեն իշխանությունների «սրտի հարուստների» կազմից, նոր հարցեր են առաջ գալու, այս դեպքում՝ ուղղված նրանց: Ստացվում է, որ «ժողովրդին վերադարձնելու» խոստումները պարզապես փուչիկ են. ժողովրդին այդ ամենից ոչինչ էլ չի հասնելու, դե, իշխանություններն էլ մտածում են բացառապես իրենց մասին, քանի դեռ իշխանության են: Ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am