Հպարտ եմ հայկական արմատներիս համար. Անաստասիա Գալուստյան

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Անցած մի քանի օրերի ընթացքում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, մասնակցեցին դահուկասահքի և գեղասահքի մրցաշարերին: Օլիմպիական Լիլեհամերից մեկնելուց առաջ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով, խոսեց իր ելույթների և առաջիկա անելիքների մասին: -Անաստասիա, խնդրում եմ պատմիր, թե ինչպե՞ս սկսեցիր զբաղվել գեղասահքով: -Ծնողներս երկուսն էլ գեղասահորդներ են՝ թե մայրս, թե հայրս: Ես էլ սկսեցի գեղասահքով զբաղվել և դա տրամաբանական եմ համարում: Մեր ընտանիքը կարծես գեղասահքով ապրող ընտանիք լինի: Գեղասահքն ապրելակերպ է դարձել: Առաջին անգամ չմուշկների վրա կանգնել եմ 3 տարեկանում և սերն այս մարզաձևի նկատմամբ մնացել է մինչ օրս: Իսկ առաջին և միակ մարզիչներս եղել են և կան ծնողներս: -Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: -Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ես իսկապես ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել Հայաստանը ներկայացնել միջազգայն մրցաշարերում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ: Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ հայ: -Ի՞նչ էր քեզ համար մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին: -Իհարկե, շատ եմ կարևորում մասնակցությունը երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Տխրեցի իհարկե, որ հիվանդությունը թույլ չտվեց ամբողջ ուժով ներկայանալ: Ինձ դուր եկավ թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բաց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ: –Ի՞նչ տպավորություններով ես վերդառնում Նորվեգիայից: -Անկրկնելի մթնոլորտ էր ամբողջ խաղերի ընթացքում: Հետաքրքիր և հիշարժան էր: Բոլոր մարզիկները շատ ջերմ են մեկ մեկու նկատմամբ, իսկական օլիմպիական տոն էր: Նոր ընկեր գտա: Այստեղ հանդես էին գալիս նաև գեղասահորդներ, ովքեր հիմնականում մասնակցում են միջազգային մրցաշարերին և մենք իրար ճանաչում ենք: -Ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել: -Վերականգնվելուց հետո կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: Լիլեհամեր, Նորվեգիա ՀԱՕԿ լրատվության բաժին  

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am