«Այսպես հասարակության իմունիտետը թուլացնում ենք». Վիտալի Մանգասարյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հերթական սադրանքն են մեր հանդեպ: Այսօրինակ գործելաոճ որդեգրելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրել մեզ վրա՝ հետագա կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով մեզանից էլ ավելի մեծ բաներ, իրենց համար էլ ավելի բարենպաստ զիջումներ կորզելու տեսանկյունից:

Թերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Փորձագետի խոսքով, նաև պետք է արձանագրել, որ այդ զորախաղերը տեղի են ունենում Սյունիքի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: «Այդ հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ սահմաններին այսքան մոտ լինելու հանգամանքն ինքնին արդեն լարվածության աղբյուր է: Մյուս կողմից՝ նրանք զորավարժություններն իրականացնում են ոչ միայն Քաշաթաղի շրջանում, այլև տեղեկություններ կան, որ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ մոտ օրերս զորախաղեր են նախատեսվում նաև Շուշիի հատվածում: Այս տրամաբանության մեջ նրանք արդեն փորձում են ճնշումներ գործադրել նաև Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների նկատմամբ: Իսկ մասնավորապես Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հատկապես լեռնային պայմաններում գործողություններ կատարելու բավականին մեծ փորձ ունեն: Եթե իրականությանը համապատասխանի ինֆորմացիան, որ Շուշիում են այդ զորախաղերն անցկացնելու, այդ դեպքում ևս մեկ լարվածության օջախ են փորձելու գեներացնել, այս անգամ արդեն Արցախյան հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը:


Վիտալի Մանգասարյանը հայտնեց նաև, որ «Հենակետ» վերլուծական կենտրոնը որոշակի տվյալներ է արձանագրել: «Ադրբեջանն այս օրերին զորավարժություններ է իրականացնում և՛ օդում, և՛ ջրում, և՛ ցամաքում: Ես չեմ կարող մտաբերել, որ նախկինում հենց նույն ժամանակահատվածում իրենց հատուկ նշանակության և՛ ռազմածովային, և՛ ռազմաօդային, և՛ ցամաքային զորքերն իրենց ստորաբաժանումներով տարբեր ուղղություններով միաժամանակ զորավարժություններ անցկացնեն: Սա էլ ավելի է մեծացնում վտանգը նաև մեր սահմանների առումով: Պետք է հնարավորինս ուշադիր հետևել ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք միայն զորախաղերով չեն սահմանափակվելու ու այդ ընթացքում փորձելու են ինչ-որ սադրիչ գործողություններ իրականացնել»,- նշեց փորձագետը:


Նրա դիտարկմամբ, այս իրավիճակում չպետք է տարանջատել քաղաքական և ռազմական համարժեք արձագանքների անհրաժեշտությունը: «Երկուսը պետք է մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ դիտարկենք, քանի որ դրանք փոխկապակցված են միմյանց հետ և փոխլրացնում են իրար: Մեր քաղաքական ղեկավարությունն այսօր խոսում է Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, և այդ ֆոնին հենց մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում նմանօրինակ զորավարժություններ: Այս իրավիճակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական արձագանքն առնվազն համահունչ պետք է լինի ստեղծված իրավիճակին, ինչը մենք այս պահին չենք տեսնում մեր ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Հասկացանք, դատապարտող հայտարարություններ է անում քաղաքական ղեկավարությունը, բայց, ըստ իս, մեր կողմից էլ ավելի կոշտ մոտեցումներ պետք է դրսևորվեն, քանի որ այս ամենը նաև կարճաժամկետ կտրվածքով նույնպես կարող է լոկալ ռիսկեր պարունակել: Այս օրերին տեղի ունեցողը կարող է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ վտանգներ պարունակել: Երբ արձանագրում ենք, որ մեր շուրջը նմանօրինակ մեծ վտանգներ կան, ու այդ ֆոնին փորձում ենք հասարակությանը դեպի ինչ-որ գունագեղ տոնակատարությունների հարթություն տանել, ապա այդպիսով հասարակության իմունիտետը նման հարցերի շուրջ ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում ենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությանը պետք է պատրաստել, պատշաճ իրազեկել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն մեր շուրջը կատարվող գործընթացներից:

«Որքան էլ քաղաքական ղեկավարությունը հայտարարի Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, միևնույնն է, հստակ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու նպատակ ամենևին չունեն: Ավելին, իրենց նպատակը տարածաշրջանն առանց հայերի տեսնելն է: Այս ֆոնին առկա ընդհանուր կոմպլեքս վտանգները հաշվի չառնելն ու հասարակությանն ինչ-որ «գունագեղ տոնակատարությունների» դաշտ տանելը բավականին վտանգավոր է, քանի որ մեր շուրջն այս պահին բավականին բարդ ու լարված իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ այդ իրավիճակը հետագայում կարող է լարվածության տարբեր դրսևորումների տեսք ստանալ»,- եզրափակեց Վ. Մանգասարյանը:

 

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am