Իսկ դուք ի՞նչ հարցի եք ընդհանրապես տիրապետում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքի Նորշեն (Խարկով) բնակավայրը տարիներ շարունակ լքված գյուղ է, բայց համարվում է, որ այն կարող է զբոսաշրջության ուշագրավ կենտրոն դառնալ, քանի որ հենց այստեղից է պատմական Անին ամենապարզը երևում: Սակայն Խարկովը գտնվում է սահմանապահ ուղեկալի տարածքում, և այստեղ մուտք գործելու համար հատուկ անցագիր կամ թույլտվություն է անհրաժեշտ ստանալ: 2019 թ. դեկտեմբերին Շիրակի այն ժամանակվա մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի:

«Վարչապետի անունից հայտարարում եմ, որ եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար, եւ առանց դժվարությունների մարդիկ կարող են գնալ ու տեսնել Անին: Սահմանային ռեժիմի փոփոխություններ կունենանք»,- տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել էր Շիրակի մարզպետը: Օրերս մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե ինչ լուծում ստացավ նշյալ հարցը:

Նախարարությունից շշմելու պատասխան ենք ստացել. «Համաձայն Շիրակի մարզպետարանից ստացված տեղեկատվության, ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Նորշեն (Խարկով) բնակավայրի և, առհասարակ, ՀՀ պետական սահմանային գոտի մուտքի (ելքի) հետ կապված գործընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» թիվ 735-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Նորշեն (Խարկով) բնակավայր մուտք գործելու ընթացակարգի պարզեցմանը վերաբերող տեղեկատվություն ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում»:

Շիրակի մարզպետարանի տեղը մենք շատ լավ գիտենք, մենք հարցն ուղղել էինք կոնկրետ իրավասու մարմնին, առավել ևս, որ ժամանակին պաշտոնապես հայտարարվել էր, որ հարցը կարգավորվում է «ՀՀ վարչապետի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում»:

Այնինչ, ՏԿԵ նախարարությունը բավարարվում է միայն հղում տալով Շիրակի մարզպետարանին ու կցելով վերջինիս պաշտոնական պատասխանը, որը բառացի նույնական է: Հետաքրքիր է՝ կա՞ երկրում որևէ մարմին, որ տեղյակ է այս հարցից, թե՞ 2019 թվականին հերթական PR ակցիան է իրականացվել: Կարևորը՝ հայտարարենք, հետոն էական չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am