Երևանն արդեն «հանձնե՞լ» է Արցախը

«Փաստ» օրաթերթը գրում է. «politexpert.net-ն «Ամոթ, վախ կամ հանձնում. ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն այցելում Արցախ» վերնագրով հոդվածում գրում է, որ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ խորհրդարանի նախագահը Ստեփանակերտ չեն այցելել 44-օրյա պատերազմից հետո: Նրանք այնտեղ չէին նույնիսկ Արցախի անկախության 30 -ամյակի օրը, որը նշվել է սեպտեմբերի 2 -ին: Նախագահն ու վարչապետը նախընտրել են այդ օրը չընդհատել իրենց արձակուրդը, իսկ խոսնակը իր փոխարեն պատգամավորներ էր ուղարկել Արցախ:

Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները չեն հոգնում հայտարարելուց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի ենթակա չէ, և անհրաժեշտ է վերադառնալ այդ հարցի շուրջ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուրեմն, ինչո՞ւ նման հայտարարություններով հանդերձ, հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատերազմից հետո երբեք չի այցելել Արցախ: Գոյություն ունի երեք տարբերակ, որոնք բացատրում են բարձրագույն իշխանության վարքագիծը: Առաջինն այն է, որ Փաշինյանը ամաչում է հայտնվել Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև, որոնց մեկ տարի առաջ հավաստիացրել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Երկրորդ վարկածն այն է, որ վախն է խանգարում Արցախ այցելելուն: Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ է տեղաշարժվում հանրապետությունում:

Նույնիսկ խորհրդարան կատարած այցի ժամանակ հատուկ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում. անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ուղղակիորեն գտնվում են նիստերի դահլիճում: Պարզ է, որ առանց անվտանգության ապահովման Փաշինյանը չի համարձակվի գնալ Ստեփանակերտ: Բայց Երևանում շատերը կարծում են, որ ամենահավանական տարբերակը երրորդն է, որը իշխանությունների համար ամենատհաճն է: Տարբերակն այն է, որ Արցախի անկախ գոյության իրավունքի աջակցության մասին բոլոր հայտարարությունները հիմնականում նախատեսված են ներքին օգտագործման համար: Իսկ իրականում Երևանը համաձայնել է այն մտքին, որ Ստեփանակերտի՝ Բաքվին ենթակայությունը դե յուրե ձևակերպված է:

Պարզ ասած՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախ չգնալը նշանակում է, որ Երևանն արդեն «հանձնել» է Արցախը: Դա են հաստատում նաև հանրապետության երկու արտգործնախարարների աղմկահարույց հրաժարականները: Դրա մեջ են տեղավորվում նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները. վերջինս պարտավորվել է չայցելել Արցախ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Ի՞նչ են ասում իշխանությունները այդ ամենին ի պատասխան: Ոչինչ: Ինչպես վերջերս ասել է Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը, «քաղաքական որոշում է կայացվել»: Եվ վերջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝այսօրվա համարում։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am