Ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպատակով, Դավիթ Տոնոյանն ինձ անգամ չընդունեց․ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

Անդրադառնալով սահմանային լարվածությանը և հնարավոր հետևանքներին, «Իրավունքի» հետ զրույցում 1990-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ ՌԴ-ում բնակվող, ԽՍՀՄ և ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը այս կարծիքը հայտնեց. «Ես զարմանում եմ, որ Ալիևի հայտարարություններին ծիծաղով են վերաբերվում հայկական իշխանությունները, ասում են՝ խելառ է, զառանցում է: Ինքը խելառ չէ, ինքը իր հայտարարություններով նախապատրաստում է միջազգային հանրությանը, որպեսզի վերսկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այո, չզարմանաք, նա նույն հաջողությամբ, նույն մեխանիզմներով պատրաստվում էր արցախյան պատերազմին, և պատահական չէր, որ միջազգային հանրությունը 44 օր շարունակ ընդամենը հայտարարությունների մակարդակում էր զսպման կոչ անում: Հանկարծ չթերագնահատեք Ադրբեջանի դիվանագիտությանը, նրանք նախ հող են նախապատրաստում միջազգային հանրության ականջների համար, ապա անցնում կոնկրետ գործողությունների:

Միայն ՌԴ-ն է, որ մշտապես կանգնում է հայ ժողովրդի կողքին: Թեև հայկական իշխանությունները վերջին տարիներին երկակի խաղ են խաղում ստրատեգիական գործընկերոջ նկատմամբ, բայց ՌԴ-ն միշտ իր բարձրության վրա է: Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ, այո, ՀԱՊԿ-ը ևս երկակի ստանդարտներով հանդես եկավ, բայց դա ունի իր պատճառները: Եկեք չմոռանանք, թե ինչ շառաչուն հարված հասցրին հայկական իշխանությունները այդ կառույցին` նման ձևով հետ կանչելով Խաչատուրովին:

– Պարոն գեներալ, ի՞նչ կասեք պաշտպանության նորանշանակ նախարարի մասին:

– Արշակ Կարապետյանին անձնապես չեմ ճանաչում, բայց իր խրոխտ հրամանները հույս են ներշնչում, որ սահմանները վճռականորեն կպահպանվեն: Տեսենք, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է խոսքը համապատասխանում գործին:

– Իսկ ահա Փաշինյանը խոսում է խաղաղության մասին: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական նման պայմանագրի կյանքի կոչումը:

– Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ոնց կարելի է խաղաղության մասին խոսել հիմա, երբ Ալիևը Սևանի ու Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե հիմա մենք խաղաղության մասին խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրն ու Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհապաղ սահմանային խնդիրները լուծել, հետո նոր խոսել խաղաղության մասին, եթե նման բան առհասարակ իրատեսական է:

– Իսկ Դավիթ Տոնոյանը որևէ պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի և խայտառակ պարտության համար:

– Դավիթ Տոնոյանն առաջին դավաճան սրիկաներից մեկն է: Երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպատակով, ինքը ինձ անգամ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հանցագործություն ամբողջ հայ ազգի դեմ, որովհետև ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռվի մասին անգամ խոսք լինել չէր կարող: Բայց նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս հետո, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ցանկացել՝ վախենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 817 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am