Իշխան Զաքարյանի համար դատախազությունը դիմել է ԿԸՀ եւ մերժվել

«Հրապարակ»-ը գրում է. «Որ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներն ապօրինի են ձերբակալվել, եւ Գլխավոր դատախազությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամակատար Արթուր Դավթյանի, կատարում է իշխանությունների քաղաքական պատվերը, փաստում է անգամ Տիգրան Մուկուչյանը, եւ դրա մասին է վկայում ԿԸՀ-ի մի որոշում։

Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը եւ Արմեն Չարչյանը դեռ պատգամավորության թեկնածուի կարգավիճակում ձերբակալվեցին, եւ ԿԸՀ-ն հավանություն տվեց նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դատախազության միջնորդությանը, սակայն ՀՀ օրենսդրության, Սահմանադրության համաձայն՝ պատգամավորի կարգավիճակը փոխում է իրավիճակը։ Պատգամավորն ունի անձեռնմխելիություն, որը չեղարկելու իրավունք ունի բացառապես ԱԺ-ն։ Օգոստոսի 3-ին՝ ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկի օրը, չնայած ընդդիմադիրները ելույթ-կոչեր էին հնչեցնում՝ Արթուր Դավթյանին հրավիրելով խորհրդարան, սակայն, իշխանականների մեկնաբանմամբ, կարգավիճակի փոփոխություն չկա՝ լինի թեկնածու, թե պատգամավոր, որեւէ նշանակություն չունի։

Նրանք ասում էին՝ ԿԸՀ-ն արդեն կայացրել է որոշում, այլեւս կարիք չկա, որ դատախազությունը դիմի խորհրդարանին։ Բայց այստեղ կազուսային իրավիճակ կա․ ԿԸՀ-ն մերժել է դատախազության դիմումը «Պատիվ ունեմ» դաշինքի չորրորդ համար Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, քանի որ Իշխան Զաքարյանի կարգավիճակը փոխվել է։ Բանն այն է, որ դատախազությունը դիմումը ներկայացրել է այն պահին, երբ Զաքարյանն այլեւս պատգամավորական մանդատ էր ստացել։ Եվ ԿԸՀ-ն պատասխանել է՝ դիմեք ԱԺ-ին։

Ի դեպ, Գլխավոր դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան հերքել է, թե Իշխան Զաքարյանի վերաբերյալ դիմում է ներկայացրել, չնայած քրեական գործի փաստը հաստատել է։

Մինչդեռ ԿԸՀ-ից ստացած որոշման մեջ հստակ նշվում է, որ դիմումատուն դատախազությունն է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին ներկայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Ստեփանյանը։ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաեւ Ընտրական օրենսգիրք) 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, «Պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչեւ թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաեւ ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»»,- նշված է ԿԸՀ որոշման մեջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 4-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Իշխան Սերժիկի Զաքարյանն իր պատգամավորի թեկնածուի կարգավիճակը ձեռք է բերել 2021 թվականի մայիսի 31-ին, եւ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչեւ 2021 թվականի հուլիսի 17-ը։ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը: Նման լիազորություն տրված չէ նաեւ որեւէ այլ մարմնի»,- փաստել է ԿԸՀ-ն։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով՝ ԿԸՀ-ի այս որոշումը եւս վկայում է, որ տեղի է ունեցել կարգավիճակի փոփոխություն։ «Դատախազությունը, մինչդեռ, ասում է, Չարչյանին, Զաքարյանին, Սարգսյանին, այն, որ ԿԸՀ-ում զրկել ենք, իսկ հիմա թեկնածուից դարձել են պատգամավոր, դա ոչ մի նշանակություն չունի։ Իսկ ԿԸՀ-ի որոշումը նրա մասին է, որ լավ էլ նշանակություն ունի, եւ կարգավիճակի փոփոխությունը հենց ԿԸՀ-ի լիազորությունների ավարտի մասին է վկայում, հիմա ԱԺ-ի լիազորությունների շրջանակում է «Հայաստան» դաշինքի պատգամավորների հարցը, ԿԸՀ-ի որոշումը մեր պատգամավորների համար այլեւս որեւէ նշանակություն չունի»,- ասաց Վարդեւանյանը։

Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանին, ապա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Գառնու հողատարածքների հայտնի գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով հողատարածքներ ձեռք բերելու հիմքով։ Սակայն ուշագրավ է, որ ԿԸՀ դիմելուց եւ մերժվելուց հետո դատախազությունն այլեւս մոռացել է այս մեղադրանքի մասին եւ շուրջ երկու ամիս ոչ մի գործողություն չի արել ու ԱԺ էլ չի մտել՝ անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցով»։

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am