Ես պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ. Կարեն Գիլոյանը՝ Արտյոմ Կանեւսկոյին շնորհակալագիր տալու մասին

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Առավոտ օրաթերթի հետ զրույցում  մեկնաբանել է Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար բարերար Արտյոմ Հարությունովին շնորհակալագիր հանձնելուն, քանի որ Հարությունովն առավել հայտնի է որպես «քրեական հեղինակություն»։

«ԿԳՄՍ նախարարությունը Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցի տնօրենից ստացել էր 1951թ կառուցված ու երբեւէ չնորոգված, գրեթե փլատակ դարձած իրենց դպրոցի անցյալ նկարները եւ նոր նկարները, եւ խնդրել էր Արտյոմ Հարությունով բարերարին շնորհակալագիր հանձնել: Եթե պնդումներ կան, որ ինքը քրեական ենթամշակույթ կրող է, ես անկեղծորեն այդ մասին չգիտեմ եւ պարտավոր էլ չեմ իմանալ: Եթե մարզիկ լիներ, դեմքով կտեսնեի՝ կճանաչեի:

Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, թե՞ ոչ, հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ, ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում, եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հիմքից քանդված դպրոցն այսօր պայծառ դպրոց է դարձել: Ու նախարարն առաջարկում է գնալ, իր անունից հանձնել շնորհակալագիր, ես իհարկե, համաձայնվում եմ, որովհետեւ գտնում եմ, որ դպրոցաշինությունն ամենաաստվածահաճո գործերից մեկն է, եւ նա, ով դպրոց է շինում, նորոգում, երեխաներին սովորելու, կրթվելու հնարավորություն է տալիս, շատ լավ գործ է անում:

Ես գնում եմ, այնտեղ տեսնում եմ նրան: Ասում են` այ, ինքն է Արտյոմ Հարությունովը, ես նախարարի շնորհակալագիրը հանձնում եմ իրեն: Եվ երբ մոտենում եմ, միջոցառումը գրեթե սկսված է լինում, ես որեւէ մեկի հետ չեմ հասցնում որեւէ բան խոսել: Ուղղակի տնօրենն ասում է` հիմա ելույթ կունենան ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ես իմ խոսքն եմ ասում կրթության վերաբերյալ, ասում եմ, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, կրթված քաղաքացին կարող է լավ հայրենիք կերտել, եւ ասում եմ` շնորհակալություն բարերարին, որ այսպիսի կրթօջախ է նորոգել, հիմա երեխաները կարող են այստեղ սովորել: Հանձնում եմ շնորհակալագիրը, եւ, քանի որ ԵՊՀ-ի` իմ հարազատ ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ արարողություն կար, դուրս եմ գալիս ու գնում եմ, սա է ամբողջ պատմությունը:

Ես պարտավոր չեմ իմանալ բոլոր նրանց, ովքեր քրեական հեղինակություն են եւ նման անցյալ ունեն: Ես մասնագիտությամբ մարզական լրագրող եմ եղել, եւ բոլոր մարզիկներին լավ գիտեմ: Հիմա էլ համոզված չեմ, որ այդ մարդն այդպիսի մարդ է, որովհետեւ չեմ ճանաչում նրան, ես ընդամենը հանձնել եմ շնորհակյալագիրը, ինձ ասել են շնորհակալություն, եւ հաջողություն ենք ասել: Շնորհակալագիրը հանձնել ենք իր արած գործի համար, հենց այնպես օդից մարդուն փողոցում չենք տեսել ու ասել` օ՜, ինչ լավ աչքեր ունես, արի քեզ շնորհակալագիր տանք: Դուք տեսե՞լ եք դպրոցի նկարները մինչեւ նորոգումը: Քարուքանդ եղած էր, երեխաները մեղք էին, որ այդտեղ սովորեին, հիմա այդ մարդը նորոգել է: Եթե այդ մարդն անգամ քրեական անցյալ է ունեցել, ինչ-որ բանի համար դատվել կամ չի դատվել, եթե անգամ ունեցել է անցյալ, չի կարո՞ղ փոխվել, եթե վատի համար դատում են, լավի համար չխրախուսե՞ն, շնորհակալագիր չտա՞ն: Օրինակ Նելսոն Մանդելան մի քանի տասնամյակ նստել էր, հետո նախագահ դարձավ, ասեին, որ քրեական անցյա՞լ է ունեցել: Ես կարծում եմ, որ սա ընդամենը չուզողության դրսեւորում էր, որ կատարվում է: Եթե մարդը հանձագործություն է կատարում, պիտի պատժվի, աներկբա է նաեւ, որ եթե լավ բան է անում, պիտի խրախուսվի, հիմա մենք լավ գործը խրախուսել ենք, վա՞տ ենք արել»,- պարզաբանել է Գիլոյանը:

դիտվել է 1164 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am