Հայաստանի ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը

Փաստը գրում է. «Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում խնդիրներ են առաջացնում։

Դեպի ծով ելք չունեցող, լեռնային և կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, սակայն ոչ կայուն Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի միջազգային կապերը խիստ խոցելի են։ Տարիներ շարունակ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է գտնվում, սակայն Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում ապաշրջափակման հետ։ Խնդիրն այն է, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գործելու է համապատասխան աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հարցը՝ նշելով, որ ապաշրջափակումը Հայաստանի համար բարենպաստ պայմանների ձևավորման կարևոր գործիք է։ Այսպիսով, Փաշինյանը փորձում է ապաշրջափակման օրակարգի ներքո հանրությանը խաղաղ զարգացման հեռանկարի լուրջ հույսեր ներշնչել։ Հիշում ենք, թե ինչպես էր նա քարոզարշավի ընթացքում մարդկանց համոզում, որ հաղորդակցության ուղիների բացման դեպքում կմեծանա Հայաստանի արտադրական, տնտեսական պոտենցիալը։ Անգամ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում առանձին բաժին է հատկացված տարածաշրջանի ապաշրջափակմանը։

Առաջին հայացքից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը կարող է բացառապես դրական գործընթաց թվալ այն կոնտեքստում, թե վերջապես Հայաստանը հնարավորություն կստանա անկաշկանդ մասնակցություն ունենալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։ Ճիշտ է՝ շատ կարևոր է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենում այն, քանի որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը։ Խնդիրն այն է, որ կապիտուլ յացիոն պարտության արդյունքում ստեղծված նոր իրականության պայմաններում Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել Հայաստանի ռազմավարական ճանապարհները։

Ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի փակումը դրա վառ օրինակն էր։ Իսկ այդ ճանապարհով անցնում է Իրան-Հայաստան միջպետական հաղորդակցությունը։ Առավել լայն իմաստով Գորիս-Կապան ավտոմայրուղին կապում է Իրանը Վրաստանի հետ։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց բացեցին այս ճանապարհը, բայց դա դեռ չի նշանակում, որ նորից ինչ-որ պատրվակ չեն գտնի ու ճանապարհը չեն փակի՝ խնդիրներ ստեղծելով հաղորդակցության համար։ Չհաշված, որ տրանզիտիվ առումով առավել լուրջ վտանգներ կստեղծվեն, եթե ադրբեջանական «անկլավների» հարցը նորից բարձրանա։

Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդակցային հանգույցների շուրջ, ապա Ադրբեջանը դրանց միջոցով կարող է հնարավորություն ստանալ վերահսկել ու ցանկացած ժամանակ փակել այս անգամ արդեն Հայաստանից Վրաստան գնացող ուղիները։ Իսկ այսպիսի ռիսկերը կարող են շատ լուրջ հարված լինել մեր տնտեսության համար։ Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների անապահովությունը՝ Իրանն ու Վրաստանը կարող են ուղղակի շահագրգռված չլինել, որ տարանցիկ բեռները Հայաստանով անցնեն։ Իսկ այն պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Այնպես որ, հաղորդակցության ուղիների հարցից է կախված նաև Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրը, իսկ ներկայիս պայմաններում, որպեսզի մեր պետությունը դուրս գա համավարակի ու պատերազմի շոկից, տնտեսական զարգացումն օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց իշխանությունները, մեկը մյուսի հետևից զիջումներ կատարելով թշնամուն, աչքաթող են անում այս հանգամանքը՝ պայմաններ ստեղծելով, որ թշնամի երկիրը լրացուցիչ տնտեսական լծակներ ձեռք բերի Հայաստանի նկատմամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am