Էլ ի՞նչ «գրունտային» ճանապարհներ փնտրենք

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե ընտրություններից առաջ ինչ-որ հույս կարող էր լինել, թե Հայաստանն այսուհետ արդյունավետ է օգտագործելու իր ժամանակը խայտառակ պարտության արդյունքում իր թուլացած դիրքերը վերականգնելու ուղղությամբ, ապա ընտրություններից ու Փաշինյանի վերարտադրությունից հետո այդ հույսերը լիովին հօդս են ցնդել։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան մեր երկիրն ավելի ծայրահեղ վիճակում է հայտնվում։ Հայկական պետականության շարունակականությունն այսօրվա դրությամբ արդեն հարցականի տակ է դրված։

Իսկ Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի բարձիթողի վիճակի են մատնել մեր պետականությունը։ Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը մի շարք ուղղություններով ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, սակայն հայկական կողմից նրանք այդպես էլ արժանի հակահարվածի չարժանացան։ Ու դրանից հետո ադրբեջանցիները ձեռնամուխ եղան 6 հայ զինծառայողների գերեվարմանը։ Այս անգամ ևս իշխանությունները, ի զորու չլինելով կազմակերպել ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից դուրս շպրտելու օպերացիան, բավարարվեցին միայն հանդես գալով սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման մասին առաջարկով։

Ուստի, տեսնելով հայկական կողմի թուլությունը, ռազմական ու դիվանագիտական դաշտում անհրաժեշտ հակահարվածի բացակայությունը, Ադրբեջանն արդեն անցավ նոր սադրանքների՝ սահմանների տարբեր հատվածներում նախաձեռնելով հրադադարի ռեժիմի խախտումներ՝ հրաձգությունների տեսքով։ Ու ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն այսպիսի իրադարձությունների ֆոնին այնպիսի տպավորություն է ստեղծում, թե սահմանային լարվածությունը բնական երևույթ է, այդպես էլ պետք է տեղի ունենար։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը քայլ առ քայլ անցնում է հաջորդ սադրանքին։ Այս անգամ արդեն թշնամի երկրի զինված ուժերն անհեթեթ մի պատրվակով փակում են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը, իսկ որոշ ժամանակ անց՝ Գորիս–Որոտան հատվածը։

Ընդ որում, Գորիս–Կապան մայրուղին ոչ միայն ներհանրապետական, այլև միջպետական նշանակություն ունի, քանի որ տանում է դեպի հայ–իրանական սահման։ Ստացվում է, որ հակառակորդի գործողությունների արդյունքում Իրանից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրության և բեռնափոխադրության համար լուրջ վտանգ է ստեղծվում։ Իսկ այլընտրանքային ճանապարհը, որի մասին այդքան շատ նախընտրում են հիշատակել իշխանության ներկայացուցիչները, այնպիսի անմխիթար վիճակում է, որ դրանով երթևեկությունը խոշոր բեռնատարներով և ավտոբուսներով դառնում է անհնար։ Սյունիքով անցնող կարևորագույն ճանապարհների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաև հետագայում նման վիճակում հայտնվելու մեծ հավանականությունը ոչ միայն լուրջ տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանին, այլ նաև մարդու իրավունքների հետ կապված նուրբ հարց է։

Խնդիրն այն է, որ ադրբեջանական զինվորականների գործողությունների արդյունքում Սյունիքի մի շարք գյուղերի բնակչության համար սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը և, ընդհանրապես, ազատ տեղաշարժը լրջորեն սահմանափակվել է։ Մամուլում նշվեց, որ ադրբեջանցիները նույնիսկ հաց մատակարարող մեքենաներին արգելել են մտնել բնակավայրեր։ Ու այս պայմաններում առկա են բոլոր հիմքերը, որ Հայաստանի պատոնական շրջանակները այս հարցը բարձրացնեն միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների առաջ և հասնեն Ադրբեջանի հանցագործ գործելակերպի դատապարտմանը։ Բայց այսքանից հետո իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, կարծես թե ամեն ինչ կարգին է։

Դեռ ավելին, տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն արդարացնում է Ադրբեջանի հանցագործ պահվածքը՝ հայտարարելով, թե խոսքը ճանապարհի 21 կմ-անոց հատվածի մասին է, որը Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել։ Ի՞նչ քարտեզների մասին կարող է խոսք լինել, երբ թշնամին կոնկրետ ոտնձգությունների շարք է սկսել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Լավ ենք պրծել, որ Փաշինյանը չի հայտարարում, թե այդ հատվածներն ադրբեջանցիներինն էին, հայկական կողմն է ժամանակին զավթել։ Կարճ ասած՝ մեր պետականությունն այսօր ծայրաստիճան խոցելի վիճակում է գտնվում, քանի որ լիովին անտերության, անպաշտպանության և անապահովության է մատնված։

Ու Հայաստանն այնքան թուլացած է, որ այսօր անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կստանա հակառակորդի հաջորդ սադրանքը։ Սակայն այս ամենից հետո երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը դեռևս երես ունի նայելու հանրության աչքերի մեջ և հայտարարելու, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել։ Վաղն էլ նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրման դեպքում Փաշինյանը կարող է վկայակոչել ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը։ Նման մանդատի նման հետևանքները հաշվի առնելով՝ գուցե սկսենք հանրապետությունով մեկ «գրունտային» ճանապարհներ փնտրե՞լ...


 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am