Նույն երգը, նույն ջուրը, նույն ջրաղացը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը կանգնած է բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով փլուզվեց Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային ճարտարապետությունը։ Եվ այն նորից կառուցելու խնդիր կա։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես ստացվեց, որ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումը Հայաստանը չէր հաշվարկել հնարավոր սպառնալիքները։

Պատասխանը շատ պարզ է՝ իրական խնդիրների լուծման վրա կենտրոնանալու փոխարեն, իշխանությունները այս երեք տարվա ընթացքում միայն պոպուլիզմով էին զբաղված։ Դիտավորյալ, թե ապաշնորհության հետևանքով, այլ հարց է... Պաշտպանությանը վերաբերող իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը ընդգծում էր, թե իրենք փակում են «80-ականների» զենքերի թեման ու աննախադեպ քանակությամբ զենք ու զինամթերք են ձեռք բերում, այդ թվում` ՍՈւ- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համալիրներ և այլն: Իսկ 2020 թվականի ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, Փաշինյանը փորձեց մի «ցնցող» նորություն հայտնել։

Նրա խոսքով՝ իրեն ցույց են տվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի գերժամանակակից արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս։ Որպես կանոն, երբ պետությունները ռազմական դաշտում և քաղաքականության մեջ կոնկրետ խնդիրներ լուծող զենք են ստեղծում կամ ձեռք բերում, ապա իրենց հանրության շրջանում և մրցակից երկրների վրա տպավորություն թողնելու համար ուժի ցուցադրություն են իրականացնում՝ սեփական առավելությունն ընդգծելու նպատակով։ Այնուամենայնիվ, մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ, ի վերջո, հասկանալ, թե կոնկրետ այդ ինչ գերժամանակակից զենքի մասին է խոսում Փաշինյանը։

Արդոք այն իսկապես ռազմական առումով խնդիր կարո՞ղ էր լուծել, թե՞ հերթական քարոզչական փուչիկն էր, ինչպես, օրինակ՝ ՍՈւ- 30 ՍՄ ինքնաթիռների մոտ Փաշինյանի սելֆիներն էին, կամ, ինչպես ընդդիմադիրներից մեկը նշեց, աշխարհի ամենաթանկ սելֆիները։ Այդ ինքնաթիռներն այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ընթացքում, քանի որ, ըստ ռազմական փորձագետների, ձեռք չեն բերվել նրանց համար նախատեսված հրթիռները։ Մեկ այլ «ոդիսականի» հետ գործ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեպքում։ Վերջինս պարբերաբար տեսանյութեր էր տարածում հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին ու սոցցանցերում ազդարարում հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերման մասին։

Ավելին՝ Հակոբյանը հպարտանում էր, թե Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն առաջիկայում կարող է դուրս գալ միջազգային շուկա: Բայց այս տարվա փետրվարին Աբու Դաբիում ընթացող «IDEX-2021» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում, որը պատեհ առիթ էր հայկական արտադրության սպառազինությունների առավելություններն աշխարհին ի ցույց դնելու համար, Հայաստանը ներկայանում էր դատարկ տաղավարներով, այսինքն՝ առանց ցուցանմուշների։ Ինքնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանը որևէ նշանակալից զորավարժություն չի անցկացրել, որն իրենից միջազգային գործընկերության որևէ ձևաչափ կարող է նախատեսել։

Անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի դեպքում, որին մասնակցում են մի շարք երկրների ԶՈւ ներկայացուցիչներ, ռազմական ոլորտի պատասխանատուները վախվորած կերպով անմիջապես շտապում են հայտարարել, թե այն խաղաղ բնույթ է կրում և դրանցում տեղ չկա քաղաքականության և հակասությունների համար։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի, Պակիստանի ու այլ երկրների մասնակցությամբ պարբերական բազմապրոֆիլ զորավարժություններ է անցկացնում, այլև հայտարարում է, թե դրանք ուղղված են Հայաստանի դեմ։ Ինչպես տեսնում ենք, անվտանգային առումով իշխանություններն ի վիճակի չեն Հայաստանի ու Արցախի համար խնդիր լուծել։ Հիմա էլ Փաշինյանի կառավարությունը հանրության դատին է ներկայացրել 2021- 2026 թվականների ծրագիրը, որով հավակնոտ բարեփոխումներ են խոստանում բանակում։

Նրանք հայտարարում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։ Բա որ գիտեին պրոֆեսիոնալ բանակի արդյունավետության մասին, ինչո՞ւ այն չէին ստեղծում մինչև պատերազմի սկսվելը։ Իշխող ուժի ներկայացուցիչները ծրագրում կրկին խոսում են գերժամանակակից սպառազինությունների արդիականացման ու ձեռքբերման մասին։ Բայց իշխանությունների մտադրությունները դատարկ խոսքերից այն կողմ չեն անցնում, քանի որ 9 ամսից ավելի ժամանակ է անցել պատերազմի ավարտից, և մենք արդեն կարող էինք ունենալ նոր և գերժամանակակից սպառազինություններ։ Ըստ էության, անվտանգության մասով իշխանությունները բովանդակային ասելիք չունեն, այլապես ԱԺ-ում ընթացող քննարկումները կրկեսի չէին վերածի։

ՔՊ-ի ներկայացուցիչները պառլամենտում միայն զբաղված են մածունի սև լինելու մասին ապացույցներ ներկայացնելով։ Փոխանակ համակ ուշադրությամբ լսեն բովանդակային քննադատությունները, հակափաստարկներ բերեն և սովորեն իրենց սխալների վրա, միշտ փորձում են ամեն ինչի մեղքը բարդել այլոց վրա։ Էլի՝ նույն երգը, նույն նվնվոցները, նույն ջուրն ու նույն ջրաղացը: Ու այս ամենը հաշվի առնելով, առկա վիճակը վերլուծելով՝ ցավոք, հասկանում ես, որ խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է...»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am