«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ: Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ:
Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է Զու գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն:
Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը