ՏԻՄ ղեկավարների «վերբովկա» են սկսել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնանը ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ խոշոր քաղաքներում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր սեկտորը, բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է ակտիվ ներգրավվել այդ գործընթացում: Այս օրերին մենք նոր տեղեկություններ ենք ստանում, որ ընդդիմադիր հիմնական ուժերը առանձին համայնքներում համամասնական ցուցակը գլխավորելու համար այնպիսի թեկնածուներ են քննարկում, որ այդ հանգամանքը էապես անհանգստացնում է իշխանությանը: Այդ իսկ պատճառով, իշխանական ուժը տեղերում լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով:

Բացի նրանից, որ փնտրում են առավել ընդունելի թեկնածուների, մյուս կողմից՝ շարունակում են փորձերը՝ ազատվելու անցանկալի համայնքապետներից և նշանակելու «սվոյ» ժամանակավոր պաշտոնակատարների՝ հետագայում ընտրություններն իրենց ձեռնտու հունով անցկացնելու նպատակով։ Սակայն, մեղմ ասած, ամեն տեղ չէ, որ ճնշման այդօրինակ մահակն աշխատում է: Կան նաև համայնքներ, որտեղ ղեկավարները գոնե առերևույթ չեզոք են, ու ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար նպատակահարմար չի համարվել նրանցից ազատվելը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այդ համայնքապետների հետ իշխանության տարբեր ներկայացուցիչները փորձում են «աշխատանքներ» տանել և համոզել՝ ընտրություններին իշխանության թիմի հետ համագործակցել։

Ընդ որում, հատկապես խոշոր համայնքներում առաջարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ հանդես գալ որպես ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համար, կա՛մ պարզապես չառաջադրվել ոչ մի ցուցակով, բայց աջակցել իշխող կուսակցությանը՝ հետագայում «նորմալ» պաշտոն ստանալու հեռանկարով: Զուգահեռ, իշխանությունները իրենց «մարզային» մի քանի պատգամավորների փորձում են համոզել, որ նրանք խոշոր համայնքներում գլխավորեն ՔՊԿ ցուցակը։ Միևնույն ժամանակ, որոշ տեղերում փորձում են արտախորհրդարանական իրենց սատելիտ ուժերին ընդգրկել ՏԻՄ ընտրություններում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ այսօրվա համարում։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am