Միջպետական ճանապարհը հանձնելու մանդատը

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքում փակել են մեր ամենակարեւոր միջպետական ճանապարհը: Այդ առիթով վարչապետ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ հարցի շուրջ գնում են բանակցություններ, բայց դեպի Կապան սարերով կան այլ ճանապարհներ: Եվ այդ հպանցիկ անդրադարձից հետո քննարկումն ԱԺ-ում գնաց սովորական սցենարով՝ «բա որ ձեր ժամանակ այսինչը արեցիք կամ այնինչը չարեցիք»:

Ընդդիմությունն էլ կուլ է գնում այդ օրակարգին, եւ երկու կողմերն էլ շատ արագ շեղվեցին իրենց սիրած թեմաների վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ 5, 10 կամ 20 տարվա իրադարձություններն են այսօրվա իրավիճակի պատճառը, դա չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանի միջպետական ճանապարհը վերահսկվում է հակառակորդի կողմից, ինչը, բնականաբար, լուրջ հարված է թե՛ մեր տնտեսությանը (չմոռանանք նաեւ, որ այդ ճանապարհով Հայաստանը կապվում է Իրանի հետ) եւ թե՛ այնտեղ ապրող մարդկանց շահերին: Դա նաեւ ապացույցն է այն իրողության, որ Հայաստանի զինված ուժերը, որքան էլ բուռն բարեփոխումների շրջան ապրեն, որեւէ դիմադրություն ցույց չեն տալիս թշնամու ագրեսիվ գործողություններին: Բայց պետք է արձանագրենք նաեւ, որ այդ արտառոց իրավիճակը չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը:

Օրինակ, Սյունիքի մարզի բնակիչները, որոնց կյանքը վտանգի տակ է եւ որոնք անմիջապես տուժում են ներքին շրջափակումից, չեն գալիս Երեւան կառավարության շենքի մոտ ու չեն պահանջում լուծել խնդիրը: Գուցե իրոք մտածում են, որ այստեղ մեղքն ամբողջությամբ «նախկին իշխանությանն» է: Գուցե վերջնականապես հիասթափվել են եւ կամաց-կամաց հավաքում են իրենց ճամպրուկները:

Թերեւս, ճիշտ էլ անում են, որ չեն բողոքում. թե չէ իշխանությունները կկասկածեն որեւէ համայնքապետի՝ ցույցը կազմակերպելու մեջ եւ նրա դեմ գործ կսարքեն: Եթե այդ մարդիկ (ասենք, Կապանի բնակիչները) չեն բողոքում, ապա մնացած զանգվածից դժվար է ակնկալել, որ նրանք շատ հուզվեն: Չեմ նկատել այդպիսի բան: Դրանից ես կարող եմ եզրակացնել, որ ավելի քան 600 հազար քաղաքացի, հունիսի 20-ին իրենց ընտրությունը կատարելով, իշխանությանը մանդատ է տվել նաեւ այդ միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու: Հենց այդ պատճառով է, որ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ հարթակներում այդ խնդիրը լրջորեն չի քննարկվում: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են:

Ի դեպ, ի՞նչ եղավ պաշտպանության նախարարը, որը հրամայել էր կրակել մեր սահմանն անցնող ադրբեջանցի զինծառայողների վրա:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am