Ամենի հետևում Թևոսյան Վահագնն է

Հրապարակը գրում է.  Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր- Գուլանյանի հրաժարականների հետևում, պարզվում է, կանգնած է խորհրդի անդամներից մյուսը՝ նախկին իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը: Մեր տեղեկություններով, վերջինս շուտով կնշանակվի խորհրդի նախագահ՝ փոխարինելով Արա Շիրինյանին։ Մեզ ասացին նաև, որ Վահագն Թևոսյանը Տեր- Գուլանյանի ու Գալստյանի հետ անընդհատ տհաճ խոսակցություններ է հրահրել, քանի որ վերջիններս պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նույնիսկ ասել է՝ «դիմում գրեք, գնացեք»։ Մեզ հետ զրույցում Մերուժան Տեր- Գուլանյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ շուտով Թևոսյանը կնշանակվի խորհրդի նախագահ, ասաց, որ կարող է ենթադրել: «Ես ենթադրում եմ, որ Վահագնին բերել են դրա համար, ուրիշ բան չեմ կարող ասել, խոսակցություն չի եղել, ես ենթադրում եմ, որովհետև Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ (նկատի ունի Արա Շիրինյանին` Կ․ Ս.)»,- ասաց Տեր- Գուլանյանը։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրենց հրաժարականների համար մեծ «ներդրում» է ունեցել Վահագն Թևոսյանը: «Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ունեցե՞լ է, թե՞ ոչ․․․, ունեցած կլինի, որովհետև, վերջին հաշվով, իմքայլականների և իմ ու Լևոն Գալստյանի քայլերը չէին համապատասխանում իրար»,- պատասխանեց Տեր-Գուլանյանը։ Իսկ առաջարկե՞լ է դիմում գրել և հեռանալ: «Էսպես խոսակցություն եղել է, բավականին տհաճ խոսակցություն։ Ես որոշեցի ինքս հրաժարական տալ, չնայած 2023 թվականին է ավարտվում իր պաշտոնավարման ժամկետը, բայց ես այդ էտապը համարում եմ ավարտված։ Բուլգակովի վեպում մի հատված կա, որ Պիղատոսին ասում է, որ ամենամեծ արատը վախկոտությունն է, այնպես որ, ո՛չ ես եմ վախկոտ, ո՛չ Լևոն Գալստյանը։ Այդ արատը դեռ ինձ չի քսվել և չի քսվի»,- ասաց Տեր-Գուլանյանը։

 

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am