Ապագան` Վարդենիսում. թշնամին եկել, նստել է գյուղապետի խոտհարքներում

Հրապարակը գրում է. Թշնամին երեկ առավոտյան արդեն դադարեցրել էր կրակոցները Գեղարքունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ: Վարդենիսի տարածաշրջանի խոշորացված Սոթք, Կութ, Նորաբակ, Շատվան, Վերին Շորժա գյուղերի բնակիչներն ապրում էին բնականոն կյանքով, երբ այցելեցինք այնտեղ, բայց անհանգստություն եւ վախ կար մարդկանց սրտերում: Թշնամին ամբողջ գիշեր կրակել էր մեր դիրքերի ուղղությամբ, որոնք ընդամենը մի քանի մետր են հեռու թվարկված գյուղերից, կրակել էր նաեւ ծանր զինատեսակներից: Արդյունքում, ցավոք, ունենք 3 զոհ եւ 4 վիրավոր:

Նախ այցելեցինք Սոթքի հանքավայր, որից այն կողմ արդեն Ադրբեջանի զորքն է տեղակայված: Ճանապարհը տանում է դեպի Քարվաճառ, որը պատերազմից հետո այս իշխանություններն առանց մեկ կրակոցի հանձնեցին թշնամուն: Այսօր թշնամին դիրքավորվել է Քարվաճառի բարձրադիր լեռներում եւ ուղիղ նշանառության տակ է առել հայկական բնակավայրերը: Սոթքում նախ նկատեցինք, որ հանքավայրից, որի մեծ մասը եւս անցել է թշնամուն, ծանր տեխնիկան իջեցվել է ներքեւ՝ առավել անվտանգ վայր: Ասացին՝ լուսադեմին է հանքի ղեկավարությունը հրահանգել տեխնիկան՝ բելազներ, էքսկավատորներ, ինչ հնարավոր է, իջեցնել ներքեւ: Մոտեցանք սահմանային անցակետին, որտեղ ՀՀ դրոշն էր ծածանվում: Նկարահանում էինք անում, երբ դարձյալ կրակոցներ հնչեցին: Դժվար է ասել՝ որ կողմից էր, թեեւ առավոտյան արդեն, ռուսական կողմի միջամտությամբ, հրադադար էր հաստատվել:

Փորձեցինք այցելել հարակից գյուղեր, որոնք թշնամու ուղիղ նշանառության տակ են: Սակայն գյուղերի մուտքի մոտ զինվորականներ էին կանգնած, որոնք, առանց բացատրության, արգելում էին մտնել գյուղ: Գտանք դժվարանցանելի շրջանցող ճանապարհներ եւ հասանք նախ Շատվան: Ջավախքի Գանձա գյուղից Շատվան տեղափոխված մի տղամարդ ոգեւորությամբ էր խոսում գործող իշխանությունների հասցեին՝ ստեղծված իրավիճակի ամբողջ մեղքը բարդելով նախկին իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի վրա: Հետո կոչ արեց համախմբվել, որ միասնաբար կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Վերջում, բնականաբար, ասաց, որ Նիկոլ Փաշինյանին է ձայն տվել:

Շատվանից քիչ վերեւ Նորաբակ գյուղն է, որը նախկինում կոչվել է Ազիզլու: Այստեղ զարմանալիորեն առողջ ու սթափ վերլուծություններ լսեցինք բնակիչների կողմից: Նրանք նկարագրեցին իրավիճակը, որ գիշերվա 3-ի կողմերն են սկսել կրակել դիրքերի վրա, գյուղի վրա կարկոց չի եղել, կրակել են ծանր զենքերից: Վախեցել են, իհարկե, բայց չեն լքել գյուղը, թեպետ, եթե այսպես շարունակվի, չգիտեն, թե ինչ են անելու: Ասացին՝ թշնամու զորքը բավականին առաջ է եկել մեր տարածքում: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա մենք ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք»,- ասաց Նորաբակի բնակիչներից մեկը: Ապա ասաց, որ այս առաջխաղացումը դեռ մայիսին է եղել, այսինքն, 2 ամիս է՝ թշնամին մեր արտերում է նստած ու չի գնում: Այս օրերին էլի մի քանի մետր առաջ են եկել՝ էլ ավելի մոտենալով գյուղին: Մեզ ցույց տվեցին դիմացի փոքր բլուրը, որի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ, որ առանց վախենալու հայտարարեց՝ իր ձայնը տվել է Քոչարյանի դաշինքին, ավելին՝ ասաց, որ իրենց ամբողջ գյուղը Քոչարյանին է ընտրել, դժգոհեց գործող իշխանություններից, որ չեն ապահովում իրենց անվտանգությունը:

«Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, տենց հրաման չեն տալիս: Ընտրված վարչապետի կողմից էլ էս ա՝ տեսնում ենք վատը, ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչեւ ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո արդեն կրակոցները սկսվել են»,- ասաց Նորաբակի բնակիչը:

 

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am