Ռ. Սուքիասյանը պատրաստակամություն է հայտնել` ներկայացնել զենքը

Հրապարակը գրում է. Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ օրերս Ամիրյան փողոցի կրակոցների գործով ձերբակալված Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ռ․ Սուքիասյանը, հիշեցնենք, իշխանական ցուցակով պատգամավոր ընտրված գործարար Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրն է, որը հուլիսի 18-ի երեկոյան կրակոցներ էր արձակել Ամիրյան 18 հասցեի մոտ՝ ոտքից վիրավորելով ԱՄՆ մի քաղաքացու։ Ձերբակալվածի շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը, սակայն, ոչ իրավաչափ եւ ապօրինի է գնահատում իր պաշտպանյալի ձերբակալությունը եւ դրա դեմ բողոք է ներկայացրել դատարան։

Երեկ մեկ դատական նիստով քննվում էին միաժամանակ նրա ձերբակալության իրավաչափության եւ կալանքի միջնորդության հարցերը։ Գործը քննում է դատավոր Վաչե Մարգարյանը։ Մինչ դատական նիստը սկսվելը, զրուցել ենք Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանի հետ։

- Պարոն Միքայելյան, ինչո՞վ համաձայն չեք Քննչական կոմիտեի գործողությունների հետ, որ բողոքարկել եք ձերբակալության որոշումը եւ այն համարում եք ոչ իրավաչափ։

- Ձերբակալման նպատակների մասով առավել եւս համաձայն չեմ, դա հստակ է, որ որեւէ նպատակ չկա, էնտեղ նպատակը օրենսդրությունը հստակ նախատեսում է՝ որն է, իսկ էս դեպքում բացակայում է, որովհետեւ ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, պատրաստակամություն է հայտնել դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ ներկայացնել եւ ներկայացնել զենքը։

- Այսինքն՝ Ռոբերտ Սուքիասյանն ընդունե՞լ է, որ ինքն է եղել կրակողը։

- Այո, ընդունել է, որ ինքն է կրակողը՝ ինքնապաշտպանության նպատակով ստիպված կրակել է։

- Իսկ ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։

- Միջադեպի հանգամանքների մասին ես էս պահին որեւէ տեղեկություն չեմ հայտնի, քանի որ նախաքննություն է իրականացվում, նաեւ չեմ ուզում դրանով վնասել հակառակ կողմի շահերին եւ այդ նախաքննությունը, դատավարությունը տեղափոխել հրապարակային քննարկման հարթակ։

- Դուք հիմա, փաստորեն, պնդում եք, որ Քննչական կոմիտեի կողմից ապօրինի է եղել Ռ․ Սուքիասյանի ձերբակալումը։

- Այո։

- Ստացվում է, որ այսօր գործող իշխանությունների օրոք նախաքննական մարմինը կարող է որեւէ ապօրինի գործողությո՞ւն կատարել։

- Դե, ինձ մոտ էն տպավորությունն է, որ ինչ-որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձեւանալու փորձեր են կատարում՝ ցույց տալով, որ առավել քան օբյեկտիվ են, բայց դրանով փաստացի վնասում են արդարադատության շահը։

- Կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ կա դրա տակ, հնարավո՞ր է՝ քաղաքական հետապնդում են իրականացնում Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ։

- Ես չեմ կարող էդպիսի բան ասել, ամեն դեպքում՝ եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

- Նմանատիպ իրավիճակ եղավ նաեւ մի քանի օր առաջ՝ կապված Սյունիքի որոշ համայնքապետերի հետ։ Նրանց փաստաբաններն էլ էին դժգոհում, որ իրենց պաշտպանյալները գնացել ինքնակամ ներկայացել են քննչական մարմին, բայց նրանց ձերբակալել են, ընդ որում՝ ասֆալտին պառկեցնելով։ Ձեր պաշտպանյալի դեպքում, կարծես թե, նման բան չի եղել, չէ՞։

- Չէ, որովհետեւ ինքնակամ ենք գնացել ներկայացել, հիմա, չգիտեմ, իրավիճակից ելնելով՝ երեւի թե դրա հնարավորությունը չեն ունեցել անելու։

- Փաստորեն, Դուք էլ եք դժգոհում, որ Ձեր պաշտպանյալին ապօրինի են ձերբակալել, այն էլ՝ ինքնակամ ներկայանալու դեպքում, նրանք էլ են դժգոհում՝ լինելով ընդդիմադիր թեւից։ Մինչդեռ Սուքիասյանն իշխանական թեւից է։

- Դե, հիմա, եթե ապօրինություն է, ի՞նչ կապ ունի, թե որ թեւից են։ Եթե ապօրինությունը տեսնում ենք, բնականաբար, բոլորս էլ բարձրաձայնում ենք դրա մասին։

- Եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը, եւ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվի, Դուք վերադաս ատյանում կբողոքարկե՞ք դատարանի որոշումը։

- Իհարկե, իրավական գործընթացով կբողոքարկենք։

ՀԳ․ Դատական նիստն ավարտվեց, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 12։00-ին։

 

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am