Տեսնելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը՝ թշնամու ախորժակն ավելի է բացվել

«Փաստ» թերթը գրում է. «Թվում էր, թե հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակի փոփոխություն պետք է լինի, բայց իշխող ուժի վերարտադրությունը հօդս ցնդեցրեց այդ հույսերը։ Եվ այս իրողությունը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական պայքարի տրամաբանությանը, այլ անմիջականորեն շոշափում է նաև հայկական պետականության պահպանման հարցը։ Իսկ մինչ իշխանությունները ընդդիմադիր համայնքապետներին ձերբակալելով ու շոուներ սարքելով են զբաղված՝ թշնամի երկրում հետևություններ են անում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից ու տեղի ունեցող գործընթացներից։ Դրա համար էլ Ալիևն սկսել է կրկին հոխորտալ Հայաստանի ու Արցախի հասցեին և, ուլտիմատումներով խոսելով, բացահայտում է իր ապագա պլանները։

Ուշագրավ է, որ Ալիևը ոչ միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում, այլև բացահայտ հայտարարում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին՝ վստահեցնելով, թե իրենք կվերադառնան իրենց «հայրենի հողեր»՝ Զանգեզուր, Սևան, Երևան: Այս համատեքստում էլ Ադրբեջանի նախագահը Արցախյան հիմնահարցը փակված է համարում և անգամ չի բացառում նոր պատերազմի հավանականությունը։ Արդյո՞ք պատահական է, որ Ալիևը հոխորտում է այնպիսի պայմաններում, երբ գրեթե ամեն շաբաթ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում։ Հազիվ թե:

Ընդ որում, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կառուցվում է ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ու անգամ բազմակողմ ձևաչափով, երբ դրան մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այդ զորավարժությունները հենց այնպես կամ միայն ուժի ցուցադրության համար են իրականացվում, ապա սխալվում է։ Անցած տարվա հուլիսյան մարտերից անմիջապես հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների շքերթ սկսվեց, սակայն մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք հավաստիացնում էին, թե Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Արդյունքում տեսանք, որ Թուրքիան ոչ միայն միջամտեց հակամարտությանը, այլև իր բաժինն է ցանկանում ստանալ Ադրբեջանի հաղթանակից։ Հայաստանում, կարծես թե, ամբողջությամբ չի ընկալվում թուրք-ադրբեջանական սպառնալիքը, կամ գուցե ցանկություն չկա հասկանալու, կամ գուցե հասկանում են, բայց... այդպես է պետք։ Ցավալի է, բայց փաստ, բայց թշնամու զորքերն արդեն 2 ամիս է, ինչ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և չեն էլ պատրաստվում հեռանալ։ Իսկ Փաշինյանը միայն հայտարարում է այն մասին, թե հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային կերպով պետք է դուրս բերվեն սահմանից։ Բայց նրա հայտարարությունների հետ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հաշվի նստի։

Չէ՞ որ Հայաստանում կարծես թե արդեն համակերպվել են արբեջանական զորքերի ներկայության հետ։ Այլապես հարցը տարբեր միջազգային հարթակներում կբարձրացնեին։ Մինչև հիմա հարցական է, թե ինչո՞ւ խնդիրը չի բարձրացվում, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ խողովակներով։ Եթե մերժեն էլ, նորից կարող են բարձրացնել ու խնդրին նաև հատուկ միջազգային հնչեղություն հաղորդել։ Հենց այս հանգամանքն է, որ հանրության շրջանում կասկածների տեղիք է տալիս։ Բայց միայն ՀԱՊԿ-ին դիմելուց ու մերժում ստանալուց հետո իշխանությունները կարծում են, թե բավարար քայլեր ձեռնարկել են, իսկ հիմա իրենցից պահանջվում է միայն սպասողական դիրք որդեգրելը։ Ու այս համատեքստում էլ Փաշինյանը հայտարարում է, թե «Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

Սա պարզապես ամոթ ու խայտառակություն է: Ինչ վիճակի է հասցրել մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը, որ նշյալի մասին ամենաբարձր մակարդակով բարձրաձայնելու խնդիր կա։ Այսինքն, խոսվում է մի բանի մասին, որն ինքնըստինքյան ոչ միայն բնական պետք է լինի, այլև ընդհանրապես քննարկման ոչ ենթակա: Եթե նախկինում խոսում էինք Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին, իսկ Հայաստանի մասին խոսելն անհեթեթ կթվար, ապա այսօր արդեն կշեռքի նժարին դրված է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը, և այդ մասին խոսում է երկրի փաստացի ղեկավարը, ինչը, շատերի համոզմամբ, կարող է ենթադրել նոր «զարգացումների» նախապատրաստում։ Ի վերջո, խայտառակ պարտության բերած պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը համանման հայտարարություններ էր անում Արցախի առումով:

Ի վերջո, տեսնելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը՝ թշնամու ախորժակն ավելի է բացվել։ Հայկական կողմն ինչքան շատ զիջումների է գնում, այնքան ադրբեջանական պահանջները գնալով աճում են։ Ու այս պայմաններում երբեք չպետք է բացառել, որ արդեն կարող են ՀՀ տարածքի խորքերը ներխուժելու փորձեր ձեռնարկվել։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը, լավագույն դեպքում, կորցրել են իրականության հետ կապը և դեռևս շարունակում են խոսել հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորության մասին։ Իսկ ընդհանրապես, այստեղ հարցականները շատ են, շատ-շատ...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում Սամվել Կարապետյանը գիտե՞ք՝ էդ փողերն ինչ կանի․․․ քաղաքացիներ (video) Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Բաքվի իրականացրած գործողությունները Արցախի ու հայության դեմ հանցագործություն համարու՞մ եք (video) Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա #ՈՒՂԻՂ․ «Թքել-լպստելը» Նիկոլի սիրած ոճն է․ Արմինե Ադիբեկյան (video) Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինքնակործան քարոզարշավ․ Փաշինյանը հաղթում է ինքն իրեն (video) Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու իր պատրաստակամության մասին Գնում եք ՍԴ՝ ՔՊ-ի շահերը պաշտպանելու՞․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video) Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին Պատերազմը կշարունակվի մինչև պատժամիջոցները չվերացվեն․ Մոհսեն Ռեզաի «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ» Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ․ Առաքելյան Արդյոք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am