Ինչու՞ է ձգձգվում Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտի ծրագիրը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցեր կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Այս քննարկումը եղել է հուլիսի 7-ին։ «ՀՀ»-ն փորձեց այս սուղ հաղորդագրությունից մանրամասներ ճշտել, մասնավորապես ի՞նչ է քննարկվել, ի՞նչ վիճակում է շինարարությունը, ինչո՞ւ է գործընթացը դանդաղել, եթե չասենք, մի տեսակ «սառած» վիճակում է, տարածաշրջանային գործընթացնե՞րն են պատճառը, ի վերջո, ծրագիրը ե՞րբ ավարտին կհասցվի՝ հաշվի առնելով այն, որ սա շատ կարեւոր է մեզ համար նաեւ էլէներգիայի արտահանման տեսանկյունից։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց մեր այն տեսակետին, թե գործընթացը դանդաղել է կամ «սառած» վիճակում է… Այնուամենայնիվ, միաժամանակ հավելեց, թե այո, նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործը առաջ գնում է, այնպես չէ որ կանգնած է»...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

դիտվել է 1771 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am