Մեղրիի քաղաքապետ «պառկեցրել» են Փաշինյանի անձնական հրահանգով

Հրապարակը գրում է. Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հունիսի 15-ին Hraparak.am-ին հարցազրույց էր տվել եւ, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին «ասֆալտին պառկեցնելու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքներին, բառացիորեն հետեւյալն էր ասել․ «Ինքն անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ի՞նձ պիտի պառկացնի, ո՞նց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:

Նրա այս հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ոստիկանները խաբեությամբ, իրենց գործողության անբաժանելի մաս դարձած շոուի շրջանակներում «գետնին պառկեցրին» Մխիթար Զաքարյանին՝ ձերբակալելով նրան։ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա կազմակերպված շոու է, իրենք պատրաստ են եղել ծանուցվել եւ ներկայանալ ոստիկանություն, սակայն որեւէ ծանուցում չեն ստացել, եւ բանավոր պայմանավորվածությունից հետո, երբ ներկայացել են ոստիկանության բաժին, տեղում դիմակավորված անձինք «ասֆալտին պառկեցնելու» շոու են բեմադրել։

«Ոստիկանները ձեւացրել են, թե իբրեւ տեղյակ չեն, թե ինչու ենք եկել, եւ առաջարկել են սպասել, մինչեւ ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված եւ ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով եւ անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով՝ «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաեւ փաստաբանների գործունեությանը»,- տեղեկացրել էր փաստաբանը։

Երեկ փաստաբանը ողջ օրն անցկացրել է Քննչական կոմիտեում, որտեղ գտնվում է Մեղրիի քաղաքապետը։ Նրա հետ քննչական գործողություններ են իրականացրել։ Իսկ մինչ այդ Երեմ Սարգսյանը դատարանում բողոքարկել է Զաքարյանի խայտառակ ձերբակալությունը։
Ակնհայտ է, որ այդ շոուն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ՝ փոքրոգի վրեժխնդրությանը հագուրդ տալու համար։ Թշնամու դեմ գլխիկոր կանգնող Փաշինյանի ուժը պատում է միայն իր քաղաքական հակառակորդների վրա, այն էլ՝ ոստիկանության ձեռքով, որտեղ պետ է աշխատում իր համերկրացին՝ իր հրահանգները հնազանդորեն կատարող Վահե Ղազարյանը։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթով վրեժ լուծել բոլոր նրանցից, որոնք այս ընթացքում հանդգնել են իր կամ կնոջ, ընտանիքի հասցեին որեւէ վիրավորական խոսք ասել։ Ոնց թե կասես՝ չեմ կարողանում կնոջս պառկըցնեմ, հիմա քեզ կպառկըցնեմ, կիմանաս՝ մոտավորապես այսպես։ Այդ արարողությունն արվել եւ տեսագրությունն էլ ներկայացվել է Փաշինյանին, որ նայի՝ սիրտը հովանա։ Ում ուզենա, կպառկըցնի, ում վրա ուզենա, շինծու գործեր կհարուցի՝ Արգիշտի Քյարամյանի ու Արտակ Դավթյանի ջանը սաղ, ում ուզենա, կդատեն՝ Ջհանգիրյանի ականջը կանչի։

 

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am