Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է

Հրապարակը գրում է. Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, եւ առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։

Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, եւ ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ ԱԳ նախարարի փնտրտուքը շարունակվում է, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հայտնվել է փակուղում՝ թեկնածու չի գտնում։ Տարբեր անուններ կան՝ Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան, անգամ՝ Դավիթ Տոնոյան։ Վերջինիս նշանակումը հավանության կարժանանար Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից, սակայն չի ընկալվի հայ հասարակության կողմից՝ պատերազմում պարտության մեղավորին ԱԳՆ բերելը կընկալվի որպես ապագա պարտությունների ազդակ՝ նաեւ արտաքին ոլորտում։

Արարատ Միրզոյանը հրաժարվել է պաշտոնից։ Մհեր Գրիգորյանն էլ իրեն լավ է զգում «ապաքաղաքականացված» փոխվարչապետի կարգավիճակում՝ հակված չէ գնալ ԱԳՆ ու քաղաքական պատասխանատվություն կիսել։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել, կոռեկտ չեմ համարում դա անել, խնդրում եմ՝ մինչեւ կառավարության ձեւավորման պահը դրա հետ կապված որեւէ հարցի մեկնաբանություն չակնկալել ինձնից»։ Փնտրվում է թեկնածու, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի եւ բոլոր ժողովուրդների համար»։

 

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am