«Մուռ հանելու» սինդրոմն ու պետության և ժողովրդի շահերի ստորադասումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետություն կառավարելը չափազանց պատասխանատու գործ է։ Միայն առանձին ղեկավարների է հաջողվում պատվով կատարել իրենց առաքելությունը։ Եվ պատահական չէ, որ շատ քիչ են այն դեպքերը, որ երկրների ղեկավարներն իրենց հատուկ ջանքերի և խորագիտության միջոցով ճանապարհ են հարթում պետության հզորացման համար։ Այնինչ այդ նույն երկիրը ապաշնորհ կառավարիչների ղեկավարման արդյունքում կարող է ոչ միայն տևական ժամանակ ճգնաժամի մեջ հայտնվել, այլև անգամ իր ունեցածն էլ կորցնել։

Ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում իրողությունները վերլուծելիս հատուկ նշանակություն տրվում անձնային գործոնին։ Եթե հազարամյակների լույսի ներքո հայացք նետենք հայոց պատմության վրա, ապա կտեսնենք, որ ունեցել ենք եզակի լայնախոհ թագավորներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել հայոց պետականության հզորացման համար։ Սակայն պատմության ընթացքում շատ են այն թագավորների և իշխանավորների կերպարները, որոնք իրենց անձնական շահերը վեր են դասել պետականությունից և ապաշնորհության ու օտարամոլության պատճառով դուռ են բացել օտար նվաճողների համար՝ պատճառ դառնալով երկրի թուլացման և, ինչու չէ, նաև պետականության կործանման համար։ Պատմության հետ այս զուգահեռները թերևս շատ կարևոր են՝ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը։

2018 թվականին, երբ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ, նա առաջին իսկ օրերից ամենաառաջնային սանդղակում դրեց նեղ անձնային-քաղաքական շահերը։ Եվ պատահական չէր, որ իր հայտարարություններում Փաշինյանն իրենց իշխանությունը նույնականացնում էր պետության հետ, իսկ իրենց ցանկությունները՝ ժողովրդի ցանկությունների հետ։ Իրականում նրանք միշտ էլ պետության ու ժողովրդի անվան տակ միայն իրենց շահերն էին առաջ տանում, իսկ ավելի ստույգ՝ միայն մեկ անձի շահերն ու անձնական շահագրգռվածությունները։ Իր վարչապետության ողջ ընթացքում Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ ոխակալության ու «մուռ հանելու» սինդրոմից։ Քանի իշխանական լծակներն իր ձեռքում են, նա ձգտում է վրեժ լուծել այն կառույցներից, ուժերից ու անհատներից, որոնք ինչ-որ ժամանակ, ինչ-որ պահի, ինչ-որ կերպ «նեղացրել» են իրեն, որևէ կերպ «տրորել են ոտքը», համարձակվել են քննադատել իշխանություններին և իր «թանին թթու ասել», կամ նրանցից, ումից Փաշինյանն անձամբ վտանգ է տեսնում։

Ու մանրախնդրության հարցում Փաշինյանն իրեն հավասարը չունի։ Պետության սուբյեկտայնության պահպանման խնդիրներով զբաղվելու փոխարեն նա հերթով «մուռ է հանում» ԵՊՀ-ից, Արցախից, բանակից, Արցախն ազատագրած հերոսներից, գեներալներից, իսկ հիմա արդեն նաև Սյունիքից։ Հիմա բռնաճնշումների են ենթարկվում Սյունիքի այն համայնքապետները, ովքեր փորձում են դիմադրել Փաշինյանին Սյունիքի հարցում հակառակորդին զիջումներ կատարելու խնդրում։ Դրա համար էլ նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներ են ներկայացվում և շինծու գործեր հարուցվում։ Ու քիչ չեն նաև այն դեպքերը, երբ Փաշինյանի ռեպրեսիաների խոշորացույցի տակ են հայտնվում նաև առանձին անհատներ։

Դե, Ռոբերտ Քոչարյանի «գործը» նույնիսկ մեկնաբանության կարիք էլ չունի: Բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը ևս դրա վառ ապացույցներից է։ Նման օրինակները քիչ չեն, ու բոլոր դեպքերում գործ ունենք վերը նշված վախերի, «նեղացածության», իսկ ընդհանուր առմամբ՝ պարզ քինախնդրության հետ: Եվ չենք էլ զարմանա, որ հետո պարզվի, թե ժամանակին Փաշինյանը, օրինակ՝ Արմեն Չարչյանին մի խնդրանքով դիմած ու մերժում ստացած լինի։ Կամ՝ ժամանակին Պղնձամոլիբդենային կոմբինատից «նեղված» լինի: Ու այդպես շարունակ: Կա նաև մյուս հանգամանքը. Փաշինյանը ինտենսիվ ձերբազատվում է այն մարդկանցից, որոնք խանգարում են նրան կյանքի կոչել իր «ծրագրերը», որոնք, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ամենևին կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ: Սրա վերջին վկայությունն էլ Գրիգորի Խաչատուրովի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելն է:

Մի խոսքով, մարդն այդպես էլ երկրի ղեկավար չդարձավ, չհասկացավ պետության ու պետական շահի կարևորությունը ու մնաց «նեղացկոտ երեխայի» բարդույթների մեջ: Արդյունքում գլխատվեց ու վարկաբեկվեց բանակը, հանրության մեջ սերմանվեց ատելություն հաջողակների ու սեր՝ անհաջողակների հանդեպ, բոլոր ոլորտներում դուրս մղվեցին պրոֆեսիոնալները՝ իրենց տեղը զիջելով «քայլողներին», որոնք ձախողեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ: Ի՞նչ ունենք արդյունքում. Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, առնվազն 5000 զոհ, բազմահազար վիրավորներ, խայտառակ պարտություն, ավերված տնտեսություն, պետական կառավարման կաթվածահար համակարգ, ատելության ու թշնամանքի մեջ մխրճված հասարակություն ու վերջին ընտրությունների արդյունքում ապագա, որն ուղղակի անորոշ ու սարսափեցնող է...»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Քա՞նի տոկոս է իրականում հավաքել ՔՊ-ն՝ կաշառքն ու կեղծիքները հանած (video) Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում և հանդիպել Փեզեշքիանի հետ Ամենացավոտը ծաղիկների շուկան է. սարսափելի իրավիճակ է ստեղծվել. Հարություն Մնացականյան (video) Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունը Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը» Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել ԵՄ մուտքի և ելքի համակարգը բախվել է տեխնիկական խնդիրների. Ֆոն դեր Լյայեն Ֆրանսիական բեռնարկղատար նավը լրջորեն վնասվել է Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածի հետևանքով Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը Նասրալլահի ընտանիքը և մի շարք երկրների պատվիրակություններ Թեհրանում մասնակցում են Խամենեիի հրաժեշտի արարողությանը Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am