Ինչո՞ւ է իշխանությունը վախեցած Արթուր Վանեցյանից. Փաշինյանը հետընտրական հատուկ «արշավ» է սկսել նրա դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին նոր թափ ու «որակ» է ստացել իշխանության ֆեյքագրոհը: Եթե ընտրություններից առաջ «ֆեյքային ֆաբրիկան» հիմնականում հենց նախընտրական տրամաբանության մեջ էր, ապա հիմա նորից վերադարձել է իր «հին, բարի» ձեռագրին՝ թիրախավորելով կոնկրետ անձերի: Սոցցանցային ամենամակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ այս օրերին կազմակերպված արշավ է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։

Լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերում վերջինիս որևէ հարցազրույցի, կամ նրա մասին տեղեկատվական որևէ նյութի տակ իշխանական ֆեյքերը ուղղորդված տոտալ հարձակում են իրականացնում Վանեցյանի դեմ: Ընդ որում, ուշագրավ է, որ նույնիսկ այստեղ են ապիկարություն դրսևորում այս իշխանությունները՝ ակնհայտ ի ցույց դնելով ուղղորդվածությունը:

Բանն այն է, որ ֆեյքերի «քոմենթները» հաճախ կրկնվում են ոչ միայն բովանդակային առումով, այլև նույնիսկ բառացի: Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Արթուր Վանեցյանի առումով լուրջ անհանգստություններ ու վախեր ունի այն իմաստով, որ նա երիտասարդ է, եռանդուն, հեռանկարային, չի ասոցացվում, այսպես կոչված, «նախկինների» հետ, անհատապես բավականին լավ իմիջ է ունեցել նաև ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, առավել ևս իր հրաժարականից հետո:

Հենց այս ամենը հաշվի առնելով էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հետընտրական հատուկ «արշավ» է նախաձեռնել Արթուր Վանեցյանի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1359 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am