Հարյուրավոր աշխատատեղեր կկրճատվեն

Հրապարակը գրում է․ ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղեր կրկին կկրճատվեն։ Քաղաքական ուժերը փակում են շտաբները, գրասենյակները՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիրները։ Դրանց աշխատակիցներին արդեն ծանուցել են այդ մասին։

Հատկապես մեծ թվով գրասենյակներ էին բացել ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները։ Բոլոր ուժերն այս ընտրություններում ֆինանսական մեծ միջոցներ են ծախսել ոչ միայն մարդկանց վարձելով, այլեւ հանրապետությունով մեկ պաստառներ փակցնելով․ այս հարցում առաջատարը, թերեւս, Տիգրան Արզաքանցյանն է, որի ներկայացրած քաղաքական ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը, ընդամենը 5020 ձայն ստացավ։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզում միայնակ ստացել էր 3 հազար 912 ձայն եւ շատ դժգոհ էր դրանից։

Տարբեր քաղաքական ուժեր այս օրերին հաշվարկներ են անում, հաշվետվություններ են պահանջում իրենց խոստումներ տված անձանցից եւ հատկապես նախընտրական շտաբներում աշխատածներից, որոնք բարձր աշխատավարձեր են ստացել եւ իրենց ուժերին ձայն չեն բերել։ Բայց դժգոհությունները երկուստեք են՝ որոշ տեղերում էլ շտաբների անդամներին ընտրություններից հետո տրվելիք գումարները չեն տվել՝ ասելով, թե լավ չեն աշխատել՝ «չի հասնում ձեզ»։ Ընդդիմադիր դաշինքները նաեւ խոստումներ էին տվել, որ իշխանության գալով՝ ոմանց աշխատանքի կտեղավորեն, մինչդեռ հիմա կարող են մի քանի տասնյակ մարդու ընդամենը որպես ԱԺ պատգամավորների փորձագետ-օգնականներ ընդունել։

 

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am