Մոնտենեգրո-Հայաստան. անչափ կարևոր ճակատամարտից առաջ

armsport.am-ը գրում է.Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 10-ին, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Մոնտենեգրոյի ազգային ընտրանու հետ: Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի ուղեգրի համար պայքարը շարունակելու տեսանկյունից այս հանդիպումը շատ կարևոր է երկու թիմերի համար էլ: E խմբի մրցաշարային աղյուսակում Մոնտենեգրոյի ընտրանին այս պահին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 7 միավոր: Լյուբիշա Տումբակովիչի սաներն ընդամենը մեկ միավորով են գերազանցում Հայաստանի ազգային ընտրանուն: Հավելենք՝ 7 միավոր ունի նաև Դանիայի ընտրանին, իսկ մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է Լեհաստանի հավաքականը՝ 13 միավորով: Հայաստանի ընտրանին, որն անցկացրած վերջին 3 խաղում 3 հաղթանակ է տարել (ընտրական ՝ Հայաստան-Մոնտենեգրո՝ 3:2, Հայաստան-Ղազախստան՝ 2:0, ընկերական՝ Սենթ-Քիթս և Նևիս՝ 5:0), հոգեբանական որոշակի առավելություն ունի առաջիկա խաղից առաջ, ի տարբերություն Մոնտենեգրոյի հավաքականի, որը Հայաստանից կրած պարտությունից հետո, ընտրական փուլի շրջանակում պարտվել է նաև Լեհաստանի հավաքականին (1:2), նույն հաշվով հունիսի 4-ին զիջել է նաև Իրանի ազգային ընտրանուն ընկերական խաղում: Հոգեբանական առավելության մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում նշել է նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ փաստելով, որ յուրաքանչյուր հաղթանակ վստահություն է ներշնչում և մեծացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ: Ի դեպ, ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում սա Արթուր Պետրոսյանի առաջին արտագնա հանդիպումն է լինելու: Պետրոսյանի նորամուտի խաղում հենց Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ տարած գերկամային հաղթանակը մինչ օրս չեն կարողանում մոռանալ ինչպես հայ ֆուտբոլասերները, այնպես էլ՝ չեռնոգորցիները, որոնց համար բավականին վստահ մեկնարկած ընտրական փուլից հետո անհաջողությունները սկիզբ առան Երևանում կրած այդ անակնկալ պարտությունից հետո: Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է, որ Երևանում գրանցված հաշիվը լոկ պատահականության արդյունք չէր: Եվ մնում է հուսալ, որ վերջին խաղերում ունեցած հաջողություններն ու Պետրոսյանի  էլ ավելի մեծ փորձը հավաքականի ղեկին, իրենց արդյունքը կտան նաև այս կարևոր խաղում: Հետաքրքրական է, որ Մոնտենեգրոյի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք հաղթանակ չի տարել հունիս ամսին: Ինչ վերաբերում է թիմի վերջին հանդիպումներին, ապա պետք է նշել, որ վերջին 3 խաղում Տումբակովիչի սաները 7 գնդակ են ընդունել սեփական դարպասը: Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչն էլ, խոսելով առաջիկա խաղի մասին, նշել է, որ իրենք ամեն ինչ պետք է անեն անհաջող հանդիպումների շարքն ընդհատելու համար. «Վերջին հանդիպումներում չափազանց վատ ֆուտբոլ ենք ցուցադրել, որի համար պատասխանատու ենք բոլորս»,- ավելացրել է նա: Իսկ հիմա, ավելի մանրամասն այն մասին, թե ինչ կարծիքներ են հայտնել երկու թիմերի գլխավոր մարզիչները՝ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում. Արթուր Պետրոսյան. «Շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։ Իմ կարծիքով` այս տասը օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Առանց Մխիթարյանի թիմը ոչ մի միավոր չի՞ վաստակել. Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»: Լյուբիշա Տումբակովիչ. «Դատելով հայերի հայտարարություններից՝ երևում է, որ նրանք շատ վճռական են տրամադրված, և դա մեզ համար կարող է մեծ մոտիվացիա լինել: Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, ունենք մեր նպատակն ու քայլում ենք դրան ընդառաջ: Բացի ունեցած որակներից, շատ կարևոր է, որ մենք լինենք շատ պրոֆեսիոնալ և պատասխանատու: Հավատում եմ իմ թիմին: Կփորձենք առավելագույնս ցուցադրել մեր որակներն ու ավելի լավ հանդես գալ, քան՝ մրցակիցը»: Նշենք՝ Հայաստանի ազգային ընտրանին կորուստներով է մոտենում առաջիկա խաղին, ի տարբերություն մրցակցի, որի բոլոր առանցքային խաղացողները կազմ ու պատրաստ են սեփական հարկի տակ դիմակայել մեր ընտրանուն: Վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպմանը չեն կարողանա մասնակցել հարձակվող Գևորգ Ղազարյանը, կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը, պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Իսկ Էդգար Մալաքյանի մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է, չնայած վերջինս երևանյան մարզումներից մեկի ժամանակ ստացած վնասվածքից հետո որոշակիորեն ապաքինվել է և թիմի հետ գտնվում է Մոնտենեգրոյում: Խաղը բաց կթողնի նաև Վարազդատ Հարոյանը՝ որակազրկման պատճառով: Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ Armsport.am-ի Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Լևոն Հայրապետյան, Հրայր Մկոյան,  Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Ռուսլան Կորյան, Էդգար Մանուչարյան:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am