Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքել է այդ տեղեկությունը:
«Ես որևէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասել է ըմբիշը:
Միհրան Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ իր մոտ զենք չի եղել.
«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակել է նա:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը