թուրք ֆուտբոլիստի հրավիրած ասուլիսը լրագրողները բոյկոտել են/տեսանյութ/
Լրագրողները բոյկոտել են իրենց գործընկերոջ վրա հարձակված <<Բարսելոն>> -ի և Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանի ասուլիսը և լքել դահլիճը: Թուրանը ասուլիս է տվել դատարկ դահլիճում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆուտբոլիստը հարձակվել էր Milliyet թերթի լրագրող Բիլալ Մեշեի վրա Եվրո 2016-ի ընթացքում արած հրապարակումների պատճառով:
Թուրանը միջադեպից հետո հայտարարել էր ազգային հավաքականը լքելու մասին: