Վերջին երեք տարում Հայաստանից դուրս է բերվել 3 մլրդ 910 մլն դոլար. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

«Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները միշտ էլ էական ազդեցություն են ունեցել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած գումարներով շատերը ոչ միայն առօրյա հարցերն են լուծում, այլևս ավելի լուրջ ծախսեր կատարում՝ հանդիսություններից մինչև մեքենա և տուն գնել։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, տարեկան այս ճանապարհով Հայաստան էր մտնում միջինը 2 մլրդ դոլար։ Պատկերացնելու համար արտերկրից ուղարկվող գումարների կենսական նշանակությունը մեր բնակչության և տնտեսության համար, նշենք, որ դա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մոտ 60-70 տոկոսի չափ գումար է կազմում։

Սակայն Հայաստանից ևս գումար էր ուղարկվում արտերկիր։ Դարձյալ վերջին մոտ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով դուրս ուղարկվող գումարները գտնվել են 700 մլն-1 մլրդ դոլարի միջև։ Որպես կանոն, Հայաստան մտնող և Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, հօգուտ մտնողի էր։ Կախված տվյալ տարվա ընթացքում մտնող և դուրս եկող գումարի չափից, զուտ ներհոսքը երբեմն զգալի գումար է կազմել՝ մինչև 1,5 մլրդ դոլար, իսկ նվազագույնը 700-800 մլն դոլար։

Վերոնշյալ տրամաբանությունը խախտվեց վերջին երեք՝ 2018-2020 թթ․, այսպես կոչված «թավշյա» իշխանության տարիներին։ Եթե Հայաստան մտնող գումարների չափը էապես չփոխվեց, ապա կտրուկ փոխվեցին Հայաստանից դուրս եկող գումարի և զուտ ներհոսքի չափեր։ Սա այս իշխանության նկատմամբ բնակչության անվստահության լավագույն՝ գումարով փաթեթավորված արտացոլումն է։

Վերոնշյալ՝ վերջին երեք տարիներին Հայաստանից դուրս է հոսել համապատասխանաբար՝ 1 մլրդ 188 մլն, 1 մլրդ 454 մլն և 1 մլրդ 267 մլն դոլար գումար կամ երեք տարում միասին վերցրած՝ 3 մլրդ 910 մլն դոլար։ Ոչ տարեկան, ոչ երեք տարիները միասին վերցրած Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբևէ չի արձանագրվել։ Նման ցուցանիշներով ոմանք դեռ համարձակվում են խոսել իրենց նկատմամբ հանրային վստահությունից։

Զուտ ներհոսքի մասին։ Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը էապես նվազեցրել է նաև Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը։ Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներոսհքը կազմել է համապատասխանաբար՝ 594 մլն, 504 մլն և 574 մլն դոլար։ Երեք տարին միասն վերցրած այդ գումարը կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ գրեթե այդքան գումար, մոտ 1,5 մլրդ դոլար Հայաստան զուտ ներհոսք է եղել, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 2013 թ․-ին»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Այսօր խոր վրդովմունքով ու ցասումով ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ միջադեպի․ Զուիցերիոյ թեմ «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով կիլոմետրերով ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածին Կիրանցի բնակիչներն առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել. News.am Թուրքիայում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցը Գառնիկ Դանիելյանը՝ «ժուչոկ» տեղադրած աղջկա հոգեկան տառապանքների մասին ՀՀ Կառավարության ղեկավարը ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը. Հայտարարություն Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք․ Տեր Ասողիկ Իշխանությունները , հատկապես վարչախմբի ղեկավարը , ոչ մի մեղք չունեն, նրանք խիստ զբաղված են ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով․ Արշակ Սրբազան Պացիենտի մոտ ծանր հոգեխանգառմունք է․ Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am