Այ, էս էր Նիկոլի օրգանները պաչողների որակը, այ, էս էր այն ամբոխը, որ նրան բերեց-բերեց ու հասցրեց իշխանության, հասցրեց Արցախի հանձնմանը

Այս օրերին հատկապես, ինձ նամակներ են գրում, փողոցում են հարցնում՝ ինչու իշխանությունը տվեցիք Նիկոլին։
Ժողովուրդ ջան, Նիկոլին դուք եք տվել իշխանությունը։
Տվեցիք այն օրերին․
Երբ հրապարակում իմ ելույթի ժամանակ զգուշացնում էի, որ գալու է այս օրը, դուք սուլում էիք։
Երբ գիշերով ներխուժեցիք ԱԺ շենք եւ միջանցքներում ինչ-որ կասկածելի կերպարներ սպառնում էին գլուխս ջարդել։
Երբ մետրոյում, երթուղայինում, տաքսու մեջ եւ փողոցում ամենակեղտոտ բառերով հարձակվում էիք։
Երբ հորթի պես հրճվում էիք Նիկոլի պաթոսից։
Երբ անգիտակից, չմտածված հրճվում էիք ամեն <լափել, թալանել, կարմիր գծեր> եւ այս կարգի այլ բառակուտեր լսելիս։ Երբ Նիկոլը սպառնում էր, թե պետք է Երեւանը մաքրել ղարաբաղցիներից, դուք ականջներով ծափ էիք տալիս։
Երբ հացի խանութի երիտասարդ աղջնակը համակ ատելությամբ, ինքն էլ չիմանալով թե ինչու է հատկապես ինձ ատում/բայց ես գիտեի, Նիկոլի սրսկումների արդյունք էր դա/ հրաժարվեց ինձ հաց վաճառել։
Երբ ամեն անգամ փողոց դուրս գալով, ես չգիտեի՝ ողջ կվերադառնամ, թե՝ ոչ, քանի որ բոլորդ ներարկված էիք Նիկոլ - թույնով եւ մայր ու մանուկ մոռացած, փողոցներում խրախճանք էիք սարքում։
Երբ ապրիլի 23-ին, լսերով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին փողոցներում շամպայն էիք տրաքացնում եւ տորթերով շտապում հրապարակ։
Ու, երբ ես հոսանքին հակառակ գնալով, նույն այդ պահին բոլորիդ միջով վեր էի բարձրանում Բաղրամյան պողոտայով, ձեր միջից մի հորթ հոգեխանգարմունքի մեջ որոշեց շամպայնի շշով խփել ինձ, ես հասցրի ձեռքը բռնել, հա, բռնեցի, եւ նրա հայհոյանքին կրկնակի պատասխանեցի․․
Այդ պահին կարող էր ամեն ինչ լինել․․
Այդ պահին դուք բոլորդ միասին, առանց գիտակցելու, վաճառում էիք Արցախը եւ շամպայն էիք տրաքացնում ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։
Այ, էս էր Նիկոլի օրգանները պաչողների որակը, այ, էս էր այն ամբոխը, որ նրան բերեց-բերեց ու հասցրեց իշխանության, հասցրեց Արցախի հանձնմանը եւ հիմա էլ, շարունակելով իր անգետ եւ կույր պահվածքը, փորձում է թույլ տալ, որ Նիկոլը ամեն ինչ քանդելով գնա առաջ․․
Այո, չզարմանաք, աչքերդ չռած չհամարձակվեք նայել աչքերիս մեջ ու հարցնել՝ ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ, չհամարձակվեք ինձ մեղադրել, այն ժամանակ,երբ կմնաք նաեւ առանց Հայաստանի, առանց Երեւանի, չհամարձակվեք, երբ թուրքը կվխտա Հյուսիսային պողոտայում եւ ձեզ կասի սալամ ու ձեր աղջիկներին կտանի․․
Նայեք ձեզ, դուք՝ 2018-ի ամբոխը Նիկոլին բերեցիք իշխանության։
Դուք ՝ 2018-ի ամբոխը ստեղծեց բոլոր հարմարությունները, որ կատարվի այս ողբերգությունը․․
Եվ հիմա, շարունակում եք նույն ոգով․․
Հասկացեք վերջապես, պետք է ոտքի ելնել, պետք է ընդվզել, պետք է բողոքել։ Ամոթ է վերջապես, աշխարհը նայում է ու զարմանում, թե իր խելքով
միշտ գոռոզացող հայը ոնց կարողացավ այսքան անխելք
լինել, ամոթ է, դուք հող ու հայրենիք եք կորցրել, բայց չեք
ընդվզում․․․Թույլ մի տվեք, որ աշխարհը հռհռա ձեր վրա, բոլորիս վրա, թույլ մի տվեք մտածեն եւ հասկանան, թե ինչպես ենք մենք կորցրել մեր պատմական հայրենիքը, արեւմտյան Հայաստանը․․Թույլ մի տվեք, ամոթ է,,
Հայը գոնե մի քիչ պարտավոր է մտածել․․
Կորցնելու բան չի մնացել, շագրենի կաշին ավելի ու ավելի է փոքրանում։
Մնացել է միայն Հայաստանն ու Երեւանը, ձեր հանցավոր անփութությամբ եւ անխելքությամբ դուք կորցնելու եք նաեւ դա։ Բայց ես դեռ հույսս չեմ կորցնում, որովհետեւ հավատում եմ ոչ թե ամբոխին, այլ՝ ժողովրդին եւ հույս ունեմ, որ ժողովուրդը կարթնանա եւ կմերժի իր միջի ամբոխին, կմերժի դավաճանին եւ հող հանձնողին․․Հասկացեք վերջապես, սա հանուն հայրենիքի պայքար է, հանուն հայրենիքի․․
Այո, ես անուղղելի լավատես եմ, ժողովուրդը պարտավոր է․․
Դուրս եկեք եւ մերժեք դավաճանին․․։
Հ․Գ․Այսօր ժամը 18․00-ին ես գնալու եմ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ․․

Մարգարիտ Եսայանի գրառումը

դիտվել է 1670 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am