Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:
«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա հայտնել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը:
Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ:
Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը