2018-ը եկավ ու իր հետ բերեց մեծ աղետ, մի աննամուս ազգային պատուհաս և սկսվեց հայի կորուստների ժամանակը. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է. «Անցնող յոթ տարիների մեջ հայի, ՀՀ քաղաքացու, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կյանքը բաժանվեց , մաս-մաս եղավ։ Եթե ՀՀ բոլոր նախկին նախագահների ժամանակ հայը ազատագրողն էր, հաղթողը, շենացնողը, վերականգնողը, հպարտություն ու արժանապատվություն ուներ, եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավորման բոլոր տարիներին հայը ուներ Արցախի Հանրապետություն, ՀՀ-ի անսասան սահմաններ, տարածաշրջանում ամենամարտունակ բանակ, հպարտություն, դիվանագիտական հաջողություններ, ռազմավարական գործընկերներ, բարեկամներ, տարածաշրջանում՝ հարգանք ու պատիվ, ապա 2018-ը եկավ ու իր հետ բերեց մեծ աղետ, մի աննամուս ազգային պատուհաս և սկսվեց հայի կորուստների ժամանակը։

Նոյեմբերի 9-ի մասին կգրեն, կխոսեն, կվերլուծեն հիմա եւ հետո, եւ բոլոր այդ մտքերն ու վերլուծությունները ոչինչ չեն արժենա, եթե դա չարվի զուգահեռներով, համեմատելով, եթե չասվի, որ «նախկինների» ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ հայը հպարտ էր, հայը գլխահակ չէր, հայը ուներ Արցախ եւ ուներ Հայաստան, որի սահմանները անառիկ էին և հայը ուներ արժանապատվություն ու հաղթանակներ։

Հիմա, երբ անցել է չորս տարի, 2020-ի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ «հայտարարությունից» հետո, երբ եղավ նաեւ 2021-ը, 2022-ը, եւ՝ 2023-ի սեպտեմբերը, կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, երբ թշնամին մխրճվեց ՀՀ սուվերեն տարածք հարյուրավոր կիլոմետրերով, երբ մենք բոլորս կանգնած ենք նորանոր աղետների եւ կորուստների առաջ, հարկ է սթափվել, հարկ է խելքի գալ, հարկ է ի վերջո գտնել հայը «վերջին խելքը», այն մեկը, որից թշնամիները դարեր շարունակ, Տիգրան Մեծից ի վեր, սարսափել են, այն «վերջին խելքը»,որը 1988-ից հային դարձրեց գործոն տարածաշրջանում, որը ՀՀ առաջին նախագահի, ապա երկրորդ եւ երրորդ նախագահների համառ ջանքերի շնորհիվ հայն ու Հայաստանը դարձրեց հաղթող եւ հպարտ։


Զուգահեռները մեզ բերում-հասցնում են 2024 թիվ եւ, մենք ամոթով առերեսվում ենք այս ողբալի իրականությանը, երբ երկիրը դեռ զավթիչների խամաճիկների ձեռքին է, երբ նիկոլամանիան դեռ ամբողջովին չի մաքրվել , երբ դեռ կորուստների եւ մահերի, չավարտվող պատերազմի եւ անորոշ ապագայի մեջ ենք։
Այո, 2020-ի նոյեմբերի 9-ի ամոթը բոլորիս ճակատին է եւ դեռ չենք սրբել այդ ամոթը, ու, քանի դեռ չենք սրբել, քանի դեռ երկրում դեռ վխտում է թշնամու հեծանվորդը, մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մենք իրավունք չունենք մոռանալ այն ինչ եղավ, մենք իրավունք չունենք Արցախի մասին երգեր երգել, մենք, անգամ, իրավունք չունենք գնալ Եռաբլուր , քանի դեռ տղերքին ասելիք չունենք։
Եւ, կարեւորը՝ մենք իրավունք չունենք լացուկոծ անել, ողբալ։ Միակ բանը, որ պարտավոր ենք անել՝ խելքի գալն է, համախմբվելը, ընդդիմադիր դաշտում, բարեկամ-հարեւանի դաշտում իրար չուտելը, ի վերջո հասկանալ, որ նույն նավում ենք ու երբ թշնամին մտնի մեր տուն, բոլորիս արյունն է հոսելու նույն գետի մեջ։

Սթափվել, սթափվել,լրջանալ եւ գործել, ցանկացած գնով, ցանկացած ձեւով։ Հաղթել ու միայն հաղթել, ու, քանի դեռ չենք արել այս ամենը, խնդրում եմ՝ չճամարտակել, մեծ-մեծ չխոսել, առուն չթռած հոպ չասել, հերիք է, այլեւս, էդ ամեն ինչի քաշվածն ենք, արդեն չորս եւ ավելի տարի։

Գործել ու հաղթել։

Սա պետք է լինի մեր բոլորի անելիքը, բոլոր հայերինը՝ Հայաստանում եւ Սփյուռքում»։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին. Հովհաննես Ավետիսյան Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել Reuters: Ультраправый критик НАТО может победить во втором туре президентских выборов в Румынии Չեխիան հայտարարել է «Дружба» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման մասին ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին ԱՄՆ-ն անտեղյակ էր Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին. Բլինքեն Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ Ակնհայտ է, որ առևտուր է եղել, որի ընթացքում հեռացվածի լռությունը փոխանակվել է քրվարույթ չնախաձեռնելու հետ․ փաստաբան «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am