Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա միանձնյա սեփականությամբ մեկ ավտոտնակ է ունեցել Երևանում, որը 2014 թվականին ստացել է որպես նվիրատվություն։

Այս տարվա ընթացքում, սակայն, քաղաքապետը 14 մլն 30 հազար դրամով օտարել է տվյալ ավտոտնակը։

Նա 90 օրից ավելի տնօրինում է մեկ այլ անձին պատկանող անհատական բնակելի տուն, որը գտնվում է Երևանում։

Որպես տրանսպորտային միջոց՝ Ավինյանը ներկայացրել է նվիրատվություն ստացած 2021 թվականի արտադրության 2022 թվականին ձեռք բերած «Ֆոլկսվագեն» (VOLKSWAGEN) մակնիշի ավտոմեքենա։

Վերջինիս դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 890 հազար 731.2 դրամ, որը տարեվերջին դարձել է 16 մլն 645 հազար 282 դրամ։ Կանխիկ դրամները եղել են 3 հազար դոլար, որը տարեվերջին չի պահպանվել, և 12 մլն 500 հազար դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 17 մլն 800 հազար դրամ:

Ավինյանը նաև ունի կրիպտոարժույթներ:

Քաղաքապետի տարվա եկամուտները կազմել են 45 մլն 403 հազար 342 դրամ, որից 14 մլն 30 հազար դրամը նա ստացել է «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ։ 11 մլն 300 հազար դրամ Ավինյանը ստացել է «Poolin» ընկերությունից, 20 մլն 73 հազար 342 դրամ էլ եղել է նրա աշխատավարձը Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետի կինը՝ Մարիամ Պահլավունին, 34 և 50 տոկոս մասնակցություն ունի «Լավ Փրոդաքթս» և «Բարուր Թոյզ» կազմակերպությունում։ Նա այդ երկու ընկերությունների տնօրենն է։

lurer.com

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Կառավարությունը մրցույթով անշարժ գույք կօտարի Դիլիջանում. Շինությունները վնասված են, դրանց մի մասը ենթակա է քանդման Եթե Արցախը «հղի կին էր», ապա Փաշինյանը սպանեց նրան այնպես, ինչպես իր շարասյունը՝ իրական հղի կնոջը. Լևոն Քոչարյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց․«Լևոն ջա՛ն, կասե՞ս՝ քո ընտանիքն ինչքան փող ունի»․ Ալենն ու Քոչարյանը վիճեցին (video) Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իմ ընտանիքն էսօր լիքը պարտք ունի. Հակոբ Արշակյան (video) Հայաստանի իշխանությունը չի արձագանքում երկխոսության կոչերին․ Թուրքիայի նախկին արտգործնախարար Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, Փաշինյանը սպանեց Արցախը․ Քոչարյանի պատասխանը Նիկոլին (video) Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը ՔՊ-ականը պաշտոն ստացավ Սիրիացի ապստամբների առաջխաղացումը Թուրքիային նոր հնարավորություն են ընձեռել Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Բայդենը քնել է աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի լավագույն ընկերն այդ պոզով-պոչով կենդանին է․ Աննա Գրիգորյան (video) Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորն անչափահաս է Թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով կենդանու»՝ կոռուպցիայի հետ. Աննա Գրիգորյանը փաստեր ներկայացրեց կոռուպցիայի մեջ թաթախված իշխանականներից Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները Եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք է պարունակում, ի՞նչ հիմքով է Փաշինյանը կիսվել ՔՊ-ականների հետ. Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am