Արայիկ Հարությունյանը որպես ով է դիմում Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը շարունակում է ակտիվորեն քննարկվել:

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը բառացի խնդրում է Պուտինին ջանքեր գործադրել «ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։ Պուտինին ուղղված խնդրագրում Հարությունյանը չի թաքցնում եւ ընդգծում է տարածաշրջանում այս պետության եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրի դերակատարումը․ «Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին»:

Որ աջակցության համար վաղուց էր պետք դիմել ՌԴ իշխանություններին եւ նախեւառաջ ՀՀ իշխանությունների մակարդակով, դրանում կարծես երկրորդ կարծիք չկա, եթե կա էլ, ապա կամ արեւմտյան գրանտակերների կողմից է հնչում, կամ էլ պետության անվտանգության խնդրի խորքը չպատկերացնող արկածախնդիրների կողմից: Որոնք մի քանի տարի առաջ ավելի կատաղի քննադատում, ծաղրում էին Զորի Բալայանի համանման կոչ-առաջարկը: Սակայն այստեղ մեկ այլ նրբերանգ է ավելի ակնառու դառնում՝ հիմա Արայիկ Հարությունյնաը որպես ով է դիմում ՌԴ նախագահին: Ամիսներ առաջ ՀՀ իշխանական մակարդակով շրջանառության մեջ դրեցինք Արցախը ՀՀ մարզ լինելու հասկացությունը, Բակո Սահակյանին դիմեցին որպես Արցախի մարզպետ, ու իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց, առավել եւս չդատապարտեց այս դիմելաձեւը:

Հիմա հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանը որպես մարզպետ է դիմո՞ւմ ՌԴ նախագահին: Տեսնես հիմա իշխանությունները ինչ են մտածում, Բակո Սահակյանին Արցախի մարզպետ ներկայացնելից մտքներով անցել է, որ Արցախն ու Հայաստանը մի օր կհայտնվեն այս իրավիճակում, եւ հենց իրենք կկանգնեն փաստի առջեւ՝ ի վերջո, ԱՀ նախագահը որպես ով պետք է դիմի ՌԴ նախագահին: Մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանն այնքան տրվեց Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին, որ Արցախն էլ չպահպանեց իր ինքնուրույնությունը՝ թե կադրերի նշանակման հարցում, որի մասին առիթ ունեցել ենք արդեն գրելու, թե, առհասարակ, այլ տերությունների հետ հարաբերությունների հարցում: Տեսնես Հարությունյանը ամիսներ առաջ, երբ առանցքային պաշտոններում նշանակում էր այնպիսի մարդկանց, որոնք մեղմ ասած վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, մտածում էր, որ մի օր Պուտինին խնդրագրով է դիմելու: Որքան էլ ցավալի է, բայց ՀՀ և ԱՀ իշխանություններն անհեռատես են եղել նաեւ Արցախի հարցում:

Անի Սահակյան

դիտվել է 14888 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am