Մեծ պառակտիչը. ինչու եւ ով է սեպ խրում

Իր խոսնակի շուրթերով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խայտառակ հայտարարության վերաբերյալ քննադատությունները չեն դադարում: Ինչպես կարող էր Արցախի հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանի ահից մի այնպիսի հայտարարություն անել, որը մեծ անջրպետ կմտցնի հայաստանցիների գերակշիռ հատվածի եւ Արցախի միջեւ: Ինչպես հայտնի է, անցած օրերին Արթուր Վանեցյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Արցախ էին այցելել, կուսակցականների պարզաբանումներից հասկացվում է՝ Արցախին ու նրա խնդիրներին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով:

Հանդիպումներ ունենեցան խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, նախկին իշխանավորների հետ։ Նախապես պայմանավորվածություն է եղել, որ նաեւ Արցախի նախագահը պետք է ընդունի Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանը, սակայն ընթաքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է հանդիպումը։ Այս մասին գրեցին լրատվամիջոցները, որից հետո ԱՀ մամուլի խոսնակը շտապեց 168.am-ի հետ զրույցում հերքել. «Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»:

Այնուհետև, հավանաբար, Երևանից զանգ ստանալուց հետո իր ֆեյսբուքյան գրառմամբ նույն թեմայով գրառում արեց.՝ «Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»։

Թե ինչ փոխվեց 1-2 ժամվա ընթացքում, որ խոսնակը նման շրջադարձ կատարեց, կարելի է կռահել, Երեւանից ասֆալտին փռող զանգ են ստացել, որից հետո կողմնորոշվել անելիքներում.

«Ցավալի է ԱՀ պաշտոնական աղբյուրից լսել տեսակետ, որ ՀՀ ներքաղաքական որևէ պատճառաբանությամբ կարող են Հայաստանի Հանրապետության կամ սփյուռքի որևէ ներկայացուցչի առջև դռները փակելու մասին մտածել>> խոսնակին արձագանքեց Վանեցյանի կուսակից Արսեն Բաբայանը՝ հավելելով.<<Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական ուժ, որ Արցախի հարցում տարբերվող մոտեցումներ ունենա։ Ցավալի է, որ Արցախի նախագահի խոսնակը, ով հանդես է գալիս Արցախի նախագահի անունից, փորձում է հայության մեջ բաժանումներ մտցնել։
Եթե ԱՀ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ իրենց համար ընդունելի չեն այն քաղաքական ուժերը, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, ապա պետք է խոսնակին հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքական ուժերի և գործիչների, ինչպես նաև ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունը չի ընդունում, ավելին՝ ծայրաստիճան կոշտ քննադատության է ենթարկում փաշինյանական իշխանության ազգադավ քաղաքականությունը։ Հետևաբար ստացվում է, որ ԱՀ նախագահը հրաժարվում է հայության մեծամասնության աջակցությունից։
Այսպիսով, հորդորում եմ նախագահ Հարությունյանի ներկայացուցչին չանել անհեռատես հայտարարություններ>>։

Փաստորեն, Արայիկ Հարությունյանը, տասնամյակից ավել աշխատելով Բակո Սահակյանի հետ, ոչ միայն դասեր չի սերտել պետական գործչի լայնախոհության մասին, այլեւ, ըստ ամենայնի, կորցրել է հիշողությունը եւ մոռացել, որ Սահակյանն իր հարկի տակ հյուրընկալում էր Սերժ Սարգսյանի ամենախիստ քաղաքական ընդդիմախոսներին անգամ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է և Նիկոլ Փաշինյանը:

Անի Սահակյան

դիտվել է 3877 անգամ
Լրահոս
Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am