Ունենք բարոյապես տհաս իշխանություն․ Դավիթ Ջամալյան (video)

2018թ-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանությունը փոխվեց, բանակցային գործընթացում տպավորություն ստեղծվեց, որ ամեն ինչ դրական ուղով է գնում։ Բայց շուտով հասանք այն փուլին, որ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ բանակցությունները փակուղում են և բոլոր գործողություններն ուղղվեցին սահմանի կողմը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունից վտանգավոր բան չէր կարող լինել, ինչն էլ մենք տեսանք սահմանային լարվածությամբ․ «Ալիևը այս իշխանությունից ուներ զիջումների գնալու սպասելիքներ, և տեսնելով, որ իր սպասելիքները չեն արդարանում, Ալիևն անցավ ռազմական գործողությունների, որով ուզում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների»։

Հաղորդման մյուս հյուրի՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հիմա շատ լավ շանս է ստեղծվել Հայաստանի համար, որպեսզի բանակցային սեղանի վրա դնենք «Վիեննայի-Սանկտ-Պետերբուրգի» պայմանավորվածությունը․ ««Վերելակ մտնելուց» հետո այս իշխանությանը զիջումների գնալը ուղղելու հրաշալի շանս է տրված։ «Վերելակային» պայմանավորվածությունը Ալիևին դուրս բերեց փակուղուց, հիմա բանակը տվել է հաղթաթուղթը՝ ժամանակն է Ալիևին վերադարձնել փակուղի»։

Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծում է, որ այսօր նշանակություն չունի, թե ով է սկսել այս գործողությունները, կարևորն այն է, թե այս պահին ինչ ունենք․ «Հայկական բանակը հնարավորություն է տվել մեր իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսելու»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի խաղաղասիրական կոչերը ինչքանո՞վ էին տեղին,Դավիթ Ջամալյանը պատասխանել է․ «Բուն ագրեսիայի ընթացքում արվող խաղաղասիրական կոչերը բացի թուլության նշանից ագրեսորի մոտ ոչինչ չեն առաջացնում։ Վարչապետը տարիներ շարունակ եղել է այնպիսի արժեքային համակարգի տիրույթում, որտեղ մշտապես եղել է զիջողական տրամադրություն»։

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ թուրքի հետ խաղաղասիրական լեզվով խոսել չի կարելի, կոնցեպտուալ սխալ կա․ «Թուրքը պահանջում է շատ ավելին, քան միայն Արցախը։ Թուրքը չի ընդունում հայի գոյության փաստը, և թուրքի հետ կարելի է ապրել խաղաղ, միայն հաղթանակ հաստատելուց հետո»։

դիտվել է 1950 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am