ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են տուն, թեպետ վիճակը շարունակում է ծանր մնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տանն էլ կան վերակենդանացման սարքավորումներ, որոշում կայացվեց՝ նրան տուն տեղափոխել»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 9-ին:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը