Մոսկվան ինտրիգը կպահի, բոնուսն առայժմ գաղտնի է մնում

Երեկ Հայաստանի արտգործնախարարը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին:

Հայ-ռուսական հարաբերությունների թեման կարծես պարբերաբար ջրի երես է բերում նոր նրբերանգներ, որոնք ցույց են տալիս այդ հարաբերություններում առկա խնդիրները:
Այն, որ Ռուսաստանը մերժում է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող մի շարք նախկին պաշտոնյաների, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ երկու երկրների հարաբերությունների վրա չի ազդում։

Հիշեցնենք` այս պահին Ռուսաստանում են հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Հանրապետական նախկին պատգամավոր, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը։ Ռուսաստանը տարբեր պատճառաբանություններով արդեն մերժել է հանձնել Միքայել Հարությունյանին, Վահագն Հարությունյանին և Միհրան Պողոսյանին։

Հարցին, թե դրանք չե՞ն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա, նախարարը պատասխանեց.- «Կոնկրետ դա չի ազդում մեր հարաբերությունների վրա»: Նույն հարցին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մասնավորապես պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի վերադարձնում տարբեր քրեական մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող հայաստանցի նախկին պաշտոնյաներին, արդյո՞ք Ռուսաստանը պաշտպանում է նախկին կառավարության ներկայացուցիչներին, Սերգեյ Կոպիրկինն ասաց, թե արտահանձնման հարցն իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության մեջ է։

Վերադառնալով Մնացականյանի ճեպազրույցին` նշենք, որ Զոհրաբ Մնացականյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներին: Նախարարը շեշտեց՝ ճգնաժամային խնդիրներ 2 երկրների հարաբերություններում չկան, բայց պետք էլ չէ ձևացնել ու ասել, թե որևէ խնդիր չկա, եթե խնդիրներ չլինեին, հարաբերություններ էլ չէին լինի։ Եվ Հայաստանի իշխանությունը հանրության հետ բաց և թափանցիկ խոսում է այդ մասին.- «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, և երբ որ ասում ենք` սա խնդիր է, որը խորքային պրոբլեմ է, որը ճգնաժամային է, ոչ, նման հարցեր մենք չունենք»:

Մինչդեռ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համարում է, որ ներքաղաքական կոնյուկտուրան չպետք է բացասաբար ազդի հարաբերությունների վրա: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը չպետք է փոփոխվի այս կամ այն պրոցեսների կամ անձանց պատճառով. «Այն, որ ռուսական թեման առկա է Հայաստանի ներքաղաքական քննարկումներում, բացատրելի է՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների կարևորությունը:

Հարաբերությունների բարձր մակարդակը պետք է պահպանել: ՀՀ ղեկավարության դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը ևս հակված է դրան»:

Միաժամանակ Ռուսաստանը հույս ունի արագ ավարտել կենսալաբորատորիաների մասին հուշագրի համաձայնեցումը: Ռուսաստանը կենսալաբորատորիաների շուրջ բանակցությունների ավարտի և հուշագրի համաձայնեցման հույս ունի: Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ հուշագրի կատարումը բարերար կազդի Ռուսաստանի, Հայաստանի և ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական և համաճարակային վիճակի վրա. «Հիմա գործընթացը միջգերատեսչական համաձայնեցման մակարդակում է և կասեցվել է կորոնվաիրուսով պայմանավորված»:

Մեկ այլ խրթին հարց՝ գազի գինը, նույնպես պարբերաբար հայ-ռուսական հարաբերություններում քննարկման թեմա է հանդիսանում:

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել է հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել։ Մասնավորապես, հանձնաժողովն առաջարկում է 11 տոկոսի փոխարեն թանկացնել 4,5 տոկոս, ընդորում, ըստ հանձնաժողովի առաջարկի, գազի գինը անհատ սպառողների համար չպետք է թանկանա։

Կապույտ վառելիքի թանկացման խնդրին այսօր տված ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե «Գազպրոմ»-ը կամ «Գազպրոմ Արմենիա»-ն փող են աշխատում հայ սպառողների հաշվին, ապա դա թյուր ընկալում է», - ասել է դեսպան Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ռազմավարական գործընկեր Հայաստանի համար գազի սակագինը չի նվազում։ Դեսպանը նշել է, թե «Գազպրոմ»-ն ու «Գազպրոմ Արմենիա»-ն ունեն շատ լուրջ տնտեսական խնդիրներ, և դա է պատճառը, որ քննարկվում է սակագնի հարցը. «Իհարկե, ոմանք փորձում են քաղաքականացնել այս հարցը, և այն մատուցել հակառուսական լույսի ներքո, բայց դա իրականության հետ որևէ կապ չունի»։

Ռուս դեսպանի խոսքից կարելի է հասկանալ, որ Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և Մոսկվան կայունության կողմնակից է:

Ռուսաստանը հետաքրքրված է, որ ՀՀ-ում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը գնահատող ուժերը նշանակալի դեր ունենան երկրի ներքաղաքական կյանքում, երեկ ոչ ավել, ոչ պակաս ասել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դիտարկմանը, թե ինչ գնահատական ունի Մոսկվան և ինչպես են վերաբերում, որ Հայաստանի նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ է հարուցվել, դեսպանը պատասխանել է, որ Ռուսաստանը շատ զգույշ է վերաբերում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. «Մենք կայունության կողմնակիցն ենք, և շահագրգռված ենք, որ Հայաստանում հասարակական համաձայնություն լինի։ Համոզված են, որ երկկողմ լավ հարաբերություններն այսօր էլ են պահպանվում։ Սրանք ժողովուրդների դարավոր հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում»։

Դեսպանը նաև ակնարկել է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները չպետք է բացասաբար անդրադառնա 2 երկրների հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա բարձր հարաբերությունների մակարդակը չպետք է փոփոխվի տարբեր գործընթացների կամ անձանց պատճառով։

Ըստ երևույթին Մոսկվան Փաշինյանին ընդդիմացող հզոր ուժի ձևավորման դեպքում պարտադիր նախապատվություն ունի՝ այդ ուժն էլ պետք է լինի Ռուսաստանին խիստ կարևորող:

Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, ապա Մոսկվան որքան հնարավոր է կձգի ջերմ հարաբերություններ հաստատելու փուլը՝ ավելի խոշոր բոնուս ստանալու ակնկալիքով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4771 անգամ
Լրահոս
«Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am