Սառը հարաբերությունները, գազի գինն ու Քոչարյանի և Սարգսյանի դեմ հետապնդումները

Հունիսի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին այս առնչությամբ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտելուց հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական միության տեսակապային գագաթաժողովին Հայաստանն ու Բելառուսը ընդգծեցին եվրասիական միության տարածքում դեպի միասնական գազային սակագին շարժվելու անհրաժեշտության հարցը: Ռուսական կողմը, սակայն արձագանքեց բացասաբար: Ըստ նախագահ Պուտինի՝ Եվրասիական միության տարածքում գազի նույն գները հնարավոր չէ ինտեգրացման այս մակարդակում, այլ հնարավոր է, ըստ Պուտինի, միասնական շուկայում միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով:

Անդրադառնալով այս խնդրին՝ փոխվարչապետ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ միասնական մատակարարման և տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումները շարունակվելու են և կստանան լուծումներ, իսկ մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով:

«Ամերիկայի ձայնը» փորձագետների կարծիքներ է ներկայացրել՝ գազի գնի և դրա համատեքստում՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ: «Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհրդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա»,- նկատել է Կոնարզևսկայան:

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրները մշտապես ձգտում են դրան: «Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին ՝ փորձելով համոզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին», ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17 թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով: «Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնարավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում»,- եզրակացնում է Սանամյանը:

Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է ՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ: «Այս բոլոր գործոնները նվազեցնում են զգալիորեն Հայաստանի հնարավորությունը գազի գնի իջեցման հարցում»,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:

Նա չի բացառել այս առումով գազի սակագնի բարձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները ներառյալ Գազպրոմը չունեն մեծ շահեր և այստեղ են գործում ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգռվածություն, գտնում է վերլուծաբանը:

Ուշագրավ փաստ է, որ ամերիկյան ռադիոկայանն անգամ հայ-ռուսական հարաբերությունների սառնության հարցում մատնանշում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իշխանությունների հետապնդումները: Նույնիսկ համավարակը չի կանգնեցնում իշխանություններին. Ողջ ուժով քրեական նորանոր գործեր են ի հայտ գալիս:

Հասարակությանը «սնելու» նման գործելաոճն արդեն, ինչպես երևում է, որևէ մեկի համար գաղտնիք չէ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2559 անգամ
Լրահոս
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am