Ախորժակն ուտելիս է բացվում. ով է Մեյմանդարի շուկայի պատմության հետևում կանգնած

Իշխանությունը ժանտախտի ժամանակ էլ խրախճանքի գայթակղությունը չի կարողանում զսպել: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի քողի տակ երկու օր առաջ իշխանությունները հատուկ օպերացիա իրականացրեցին Արարատի մարզի Հովտաշատում գտնվող Մեյմանդարի շուկայում: Հունիսի 2-ին պարետատունը կասկածելի պատճառներով փակեց շուկան։ Այս շուկայում իրենց բերքը վաճառող գյուղացիները բողոքի ակցիա իրականացրեցին: Նրանք պնդում էին, որ այս որոշմամբ զրկվում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը կասկած էին հայտնում, որ շուկան փակվում է, որպեսզի իրենց գնորդները գնան Արարատի շուկա։

Չնայած հարյուրավոր գյուղացիների բողոքի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հանդիսավորությամբ տեղեկացրեց, որ ոստիկանական հատուկ գործողույթուն է իրականացվել կեսգիշերին, և «Մեյմանդարի» շուկան փակ է, տպավորություն էր, թե Արեւմտյան Հայաստանն են ազատագրել եւ վայելում էին դափնիները: Ապա, իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները շարքային գյուղացիների իրականացրած այս բողոքի ակցիան սովորույթի համաձայն կապեցին նախկինների հետ, ինֆորմացիան կազմակերպված արտահոսք էին արել՝ ցույց տալու, թե կատարվածը կրկին նախկինների ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են գյուղացիների միջոցով դավադրություններ կազմակերպել իշխանությունների նկատմամբ:

Բայց ինչպես ասեղը մախաթում չես պահի, այնպես էլ ճշմարտությունը շուտով ջրի երես դուրս եկավ ու պարզ դարձավ, որ իշխանությունների այս «մտահոգությունը» ոչ թե հակահամաճարակային իրավիճակն է, այլ սեփական թիմակցի բիզնես կարիերային նոր թափով զարկ տալը:

Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ բացվելու է Արարատի մարզում կառուցված գյուղմթերքի շուկան։ Շուկայի բացման կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր․ «Այսօր կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան: Գյուղացիները կարող են իրենց բերքն այսօրվանից վաճառել շուկայում: Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:
Նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել:

Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար»։

Շուկայի կառուցումը նախապատմություն ունի: Դեռեւս տարիներ առաջ այս տարածքում, ըստ մամուլի տեղեկությունների, նման մտադրություն ուներ Հովիկ Աբրահամյանի եղբոր փեսան: Բայց թավշյա հեղափոխությունից հետո մարզպետի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գործուն ջանքերով նախաձեռնությունը, մեղմ ասած, խլվեց նախկինների ձեռքից, քանի որ հեղափոխական պաշտոնյաները որոշել են՝ ումից վատ տղա են, որ իրենք չտնօրինեն նման բիզնես նախագիծը:

Մամուլում գրեցին ՝ իբր շուկան կառուցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերները, որոնք եկել են Ռուսաստանի Դաշնությունից: Փաստորեն, իրականում ոչ թե նախկիններն էին այս դժվարին ժամանակներում փորձում իրավիճակը թեժացնել, այլ ներկաները: Իշխանություններն էլ պահը չկորցրեցին եւ փորձեցին հավելյալ աջակցություն ցուցաբերել յուրայինների բիզնես ծրագրի մեկնարկին, քանզի ինչպես երեւում է՝ նրանք վատ ախորժակ չունեն եւ յուղոտ ծրագրեր են արդեն կյանքի կոչում:

Անի Սահակյան

դիտվել է 5190 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am