«Արարատ»-ը կմեկնի ԱՄՆ

Փետրվարի 14-ի վաղ առավոտյան «Արարատ»-ը կմեկնի ԱՄՆ: Կալիֆորնիայում մինչև փետրվարի 24-ը կընթանա թիմի երկրորդ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 18 ֆուտբոլիստներ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Փաստաթղթային խնդիրների պատճառով հավաքին չեն մասնակցի դարպասապահ Արման Մելիքսեթյանը, պաշտպան Արամ Շախնազարյանը և կիսապաշտպան Գեորգի Խուբուան: Արդեն ԱՄՆ-ում «Արարատ»-ին են միանալու ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ինչպես նաև` 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը, ով նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը: Հավաքի ընթացքում մեր թիմում կփորձարկվեն նաև այլ պոտենցիալ նորեկներ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատ»-ը խաղալու է PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ: Փետրվարի 20-ին «Արարատ»-ը կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոս»-ին, որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմում կան նաև հայազգի ներկայացուցիչներ: Գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: Խաղը կկայանա Կալիֆորնիայի Գլենդորա քաղաքի «Citrus College Stadium» մարզադաշտում և կմեկնարկի տեղի ժամանակով 19:00-ին: Երրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին: Մրցակցի անունը շուտով հայտնի կդառնա: Հավելենք նաև, որ «Արարատ»-ը հանգրվանելու է Crowne Plaza հյուրանոցում և մարզվելու է Ventura Sportsplex մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:   Լուսանկարը՝ թիմի պաշտոնական կայքի:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am