Ալիևի «վախը չափելու» պահը. հիմա էլ բալիստիկ հրթիռնե՞ր է ուզում

Վճռական քայլեր են ակնկալում գործընկերներից Այսօր պաշտոնական Անկարան լծվել է Ադրբեջանի հետ ԼՂ խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելու գործին: Անկարան ու Բաքուն ուս-ուսի տված` որոշել են ԼՂ խնդիրը Հարվային Կովկասի թիվ մեկ պրոբլեմ ներկայացնել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում   քննարկել են արցախյան հարցը: Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել: Ըստ Էրդողանի՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ 20 տարուց ավել ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Թուրքիայի նախագահն պնդել է, որ այս հարցում ինչպես Տնտեսական, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն և միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնեն Հայաստանի քաղաքականության մասին: Ադրբեջանը հնարավոր է բալիստիկ հրթիռներ ձեռք բերի Պակիստանից Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է բալիստիկ հրթիռներ ձեռք բերել Պակիստանից: Օրերս Հայաստանի Հանրապետությունը չճանաչած՝ միջուկային երկիր համարվող Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ երկրի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքով ստորագրվել է ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որի մանրամասները չեն հրապարակվել։ Անցած տարի պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Պակիստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները պետք է հասցվեն 500 միլիոն դոլարի։ Փորձագետների կարծիքով, Ադրբեջանին առավելապես հետաքրքրում են պակիստանյան արտադրության բալիստիկ հրթիռները։ Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, Բաքուն կարող է Իսլամաբադից գնել 500 կմ և պակաս հեռահարության բալիստիկ հրթիռներ: «Միջազգային կազմակերպությունները վերահսկում են նման սպառազինության վաճառքը, 300 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների վաճառքն արգելված է։ Սակայն, այնպես չէ, որ դրա համար դատում են։ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չփչացնելու համար չի համաձայնի նման հրթիռներ վաճառել Ադրբեջանին, իսկ ահա՝ Պակիստանը կարող է»,- «Ազատության» հետ զրույցում ասել է փորձագետը։ Ավելին ՝ ըստ նրա, Պակիստանը կարող է նաև նման հրթիռների արտադրության տեխնոլոգիա վաճառել Ադրբեջանին կամ համատեղ արտադրություն սկսել։ Ընդգծելով, որ ինքը հստակ չգիտի, թե ինչ փաստաթուղթ են ստորագրել Ադրբեջանն ու Պակիստանը, փորձագետը հավելում է՝ Բաքուն հետաքրքրված է նաև պակիստանական JF-17 կործանիչներով՝ «Բայց նույնիսկ այդ կործանիչներն էականորեն իրավիճակ չեն փոխի։ Ադրբեջանն առանց այդ էլ բավականաչափ ռազմական ավիացիա ունի։ Իսկ ահա՝ պակիստանական հրթիռները կարող են էականորեն ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա»: Զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից Ադրբեջանը, հիշեցնենք, աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը: Այս մասին է վկայում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի վերջերս հրապարակած 2016 թ․ զեկույցը։ Այդ ուսումնասիրության արդյունքներով՝ վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Վերջին տարիներին, սակայն, Ադրբեջանը ռազմաարդյունաբերական ոլորտում զգալիորեն ակտիվացրել է իր համագործակցությունը նաև Իսրայելի և Պակիստանի հետ։ «Իսրայելն այսօր Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի գործարան է կառուցել։ Եվ այդ մասով Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է շոշափելիորեն գերազանցում, այլ նույնիսկ Ռուսաստանին»,- նշում է Ֆելգենգաուերը: Հայաստանցի որոշ փորձագետներ, մինչդեռ, նշում են, որ Ռուսաստանին, որպես Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության պահպանմամբ շահագրգիռ երկրի, չի կարող չմտահոգել Ադրբեջանի համագործակցությունը Պակիստանի կամ Իսրայելի հետ։ Պավել Ֆելգենգաուերն, այդուհանդերձ, ընդգծում է՝ Ադրբեջանին նման համաձայնագրերն իրագործելու համար տարիներ են պետք: Էլ ավելի շատ ժամանակ է պետք՝ որպեսզի Ռուսաստանն արձագանքի այդ զարգացումներին: «Խնդիրը բարդանում է նաև հանգամանքով, որ Հայաստանը նույնիսկ ներքին գներով Ռուսաստանից նոր սպառազինություն գնելու համար փող չունի, այսինքն՝ Ռուսաստանը դրա համար միջոցներ պետք է հայթայթի սեփական ռեսուրսներից։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ»,- նշում է ռուսաստանցի փորձագետը: Վերջինիս կարծիքով, ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված՝ ուժերի հարաբերակցության խախտվածությունը դեռևս չի վերականգնվել, թեև Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկել։ Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ ըստ Ֆելգենգաուերի, «դա ընդամենը ժամանակի հարց է»։ «Երկու կողմերն էլ պատրաստ են պատերազմի, և ռազմական գործողություններից խուսափելու համար լուրջ քաղաքական գործընթացներ են պետք, որոնց հեռանկարն անգամ այսօր չի ուրվագծվում»,- ասում է ռուսաստանցի փորձագետը: Հիշեցնենք նա, որ անցած տարի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումներին հաջորդեցին Ադրբեջանին իսրայելական «Երկաթե Գմբեթ» ՀՕՊ համակարգի վաճառքի մասին հաղորդագրություններ։ Ավելին՝ այժմ էլ հաղորդումներ կան այն մասին, որ Բաքուն մտադիր է ձեռք բերել նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am