«Բանանց»-ը փետրվարի 11-ին կմեկնի Կիպրոս

Փետրվարի ութին «Բանանց»-ի արհեստական խոտածածկով խաղադաշտում ստուգողական հանդիպում տեղի ունեցավ «Բանանց»-ի և «Բանանց-2»-ի միջև: 3-2 հաշվով հաղթեց առաջին թիմը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Այս խաղում «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն էր տվել նախորդ օրը «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղացած ֆուտբոլիստների մեծամասնությանը և դաշտ էին դուրս եկել հիմնականում այն խաղացողները, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ խաղում: «Բանանց-2»-ի ֆուտբոլիստները խաղի ընթացքում պարտվում էին 0-3 հաշվով, սակայն մեծ ցանկության շնորհիվ կարողացան երկու գնդակ հետ բերել: Առաջին կեսում անկյունայինի խաղարկությունից հետո Էդգար Մովսիսյանը գնդակն ուղարկեց դեպի դարպասի կողմ և «Բանանց-2»-ի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Քիչ անց Էդգար Մովսիսյանի փոխանցումի հետո Հովհաննես Իլանգյոզյանը գլխի հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում «Բանանց»-ի գրոհն ավարտվեց Ացամազ Բուրաևի դիպուկ հարվածով՝ 3-0: Խաղավերջում «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին և կարողացան երկու անգամ գրավել «Բանանցի» դարպասը: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Նելսոն Խաչատրյանը: Նա նախ գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Մարգարյանի, ապա՝ Էմիլ Եղիազարյանի փոխանցումից հետո: Այսպիսով, ձնառատ խաղադաշտում կայացած խաղում գրանցվեց 3-2 հաշիվը: Փետրվարի 11-ին «Բանանց»-ը կմեկնկի Կիպրոս, որտեղ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը մրցաշրջանի վերսկսումից առաջ:  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am