ԼՂ կարգավիճակ` կրակի դադարեցումից հետո

Անցյալ շաբաթ, ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Դա, մասնավորապես վերաբերում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերի լայն շրջանակին։ Մամեդյարովը ևս մեկ անգամ կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին օրերին երկու երկրների հարաբերություններում ծագած հարցերը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ օրերս հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Զախարովան նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպումները ռուսական կողմի հետ անկասկած կշարունակվեն։ ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային կարևորություն ունեցող թեմաներից է և, ըստ այդմ, տարբեր մակարդակներով շփումները շարունակվելու են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 27-ին կայացած բրիֆինգում։ «Նոր հանդիպումներ, իհարկե, կլինեն, բայց դրանց օրակարգը դեռևս ձևավորված չէ։ Անկասկած, թեման առաջնային կարևորություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, ուստի շփումները տարբեր ձևաչափերով կշարունակվեն»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների նախապատրաստումը։ Ակնհայտ է, որ միջնորդները չեն կարողանում Սարգսյանի և Ալիևի բանակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծեն, համաձայնեցնեն օրակարգ: Այլ կերպ ասած` ղարաբաղյան կարգավորումն, իսկապես հայտնվել է լիակատար անորոշության մեջ: Այս իրավիճակը հնարավոր դարձավ Ալիևի ձեռքով: Տարիներ շարունակ նրա վարած քաղաքականությունը հանգեցրեց փակուղային բանակցություններից` դեպի լարվածության հաստատում փուլին: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը արդեն ավելի քան 20 տարի է խլել ու դեռ ավելի շատ ժամանակ է պահանջում։ Եթե երկու հայկական կողմերը պատրաստակամություն են հայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների առաջարկների շուրջ, ապա պաշտոնական Բաքուն չի էլ ձգտում դրան, այլ հակառակը, փորձում է այս կամ այն ձևով խոչընդոտել միջնորդների նախաձեռնություններին կամ այս կամ այն ձևով ձգձգել դրանց քննարկումը, «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես սպառնում է վերսկսել մարտական գործողությունները։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում իրատեսական գնահատական տալ կարևորագույն գործոններին՝ նոր ռազմական հակամարտության «գինը» սեփական ժողովրդի ու ամբողջ տարածաշրջանի համար, դրա հետևանքները։ Չնայած, թվում էր, թե Բաքվի նախկին ղեկավարության սխալ հաշվարկները, 1991-1994 թթ․ ղարաբաղյան պատերազմի դասերը միանգամայն խրատական պետք է լինեին։ Չէ՞ որ հենց ՄԱԿ ԱԽ բանաձևի պահանջով ռազմական գործողությունները դադարեցնելու դժկամությունը, սեփական հնարավորությունների գերագնահատումն էին հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ ադրբեջանական շրջանների կորստին, որն այդքան ցավագին է ընկալվում հիմա՝ գրում է Կազիմիրովը։ Բաքվի «թերացումների» շարքին կարելի է դասել նաև ղարաբաղյան կարգավորման մասին իր մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ ոչ հազվադեպ դրսևորվող անլուրջ վերաբերմունքը։ Թվում էր, թե Ադրբեջանի ԱԳՆ պատասխանատու աշխատակիցները նման փաստաթղթերի մասին պաշտոնապես արտահայտվելիս պետք է ծայրաստիճան հավաստի ու զգույշ լինեն։ Բայց ոչ։ Վերջերս տված հարցազրույցում ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը իր դատողություններ էր շարադրել 1994-95 թթ համաձայնագրի ու նույնիսկ դրա ինչ-որ հավելվածի մասին։ Համաձայնագիր ձևակերպումն ինքնին անճշտություն է պարունակում։ Նման միասնական համաձայնագիր չի եղել։ Իրականում կան երկու համաձայնագիր․1994թ․ մայիսի 12-ին կնքվածը հրադադարի մասին համաձայնագիրը և 1995-ի փետրվարի 4-ին կնքվածը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը։ Այդ երկու համաձայնագրերը ստորագրել են հակամարտության բոլոր կողմերը, ընդ որում՝ անժամկետ։ Վերջին համաձայնագիրը առհասարակ Ադրբեջանի կողմից երկար ժամանակ անտեսվում էր։ Հնարավոր է, դրա համար էլ այն «կցել են» 1994-ի համաձայնագրին։ «Ինչ վերաբերում է 1994-1995թթ․ Գաջիևի կողմից «կցված» համաձայնագրի հատուկ հավելվածին, ես՝ որպես այդ երկու նախագծերի հեղինակ, նման բան չեմ հիշում։ Իսկ եթե անկեղծ ասեմ՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ համաձայնագրերը որևէ հավելված չեն ունեցել, դա պարզապես հորինված է»,-գրել է Կազիմիրովը։ Իլհամ Ալիևի դիրքորոշումը՝ առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման միջոցով, միամիտ և անիրական է: Միանշանակ պարզ է, որ զորքերի դուրսբերումը կարող է տեղի ունենալ միայն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վստահելի ամրապնդմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի հաստատմամբ: Ավելի իրական են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից 1994թ. ապրիլի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված հայտարարության շեշտադրումները: Այնտեղ հստակեցված է հակամարտության կարգավորման քայլերի հերթականությունը: Նրա խոսքով՝ Բաքվի ղեկավարության վերաբերմունքը կառուցողականությամբ աչքի չի ընկնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունների նկատմամբ։ Գրեթե արգելափակվել են առաջնագծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննում անցկացնելու առաջարկները, որոնք կարող էին նպաստել իրադրության կարգավորմանը շփման գծի երկայնքով ու բանակցային գործընթացի շարունակմանը։ Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am