Ալեկոծվող ԱՄՆ-ը. ինչքա՞ն կդիմանա Թրամփը

Հրամանագիր, որ ցնցեց Ամերիկան Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահը ստորագրեց ներգաղթի վերաբերյալ հրամանագրերը, սա դարձավ` ԱՄՆ-ն դանդաղ ալեկոծող մի որոշում: Թրամփի վերջին հրամանագրերը բուռն քննադատության են արժանանում ողջ աշխարհի կողմից, դրանց թվում` ՄԱԿ-ը, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ թե՛ Նահանգներում, թե՛ դրա սահմաններից դուրս: Մի իսկական թոհուբոհ է առաջացել... Միջազգային մի քանի ավիաընկերություններ, առաջնորդվելով ԱՄՆ նորընտիր նախագահի վերջին հրամանագրերով, հրաժարվում են մահմեդական յոթ երկրների քաղաքացիներին Ամերիկա տեղափոխել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրահանգել էր 90 օրով փակել Ամերիկայի մուտքը Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար, ինչպես նաև 120 օրով դադարեցնել փախստականների ընդունումը ցանկացած երկրից: Սիրիացի փախստականների դեպքում Դոնալդ Թրամփը սահմանել է մուտքի անժամկետ արգելանք` բացառություն անելով միայն քրիստոնյաների համար: «Սիրիայի քրիստոնյաներն ամենաշատն են տուժել իսլամիստ ահաբեկիչների գործողություններից», - պնդել է Թրամփը քրիստոնեական CBN ալիքին տված հարցազրույցում: Սպիտակ տան ղեկավարի հրամանագրում նշվում է նաև, որ այս տարի Նահանգները մտադիր է առավելագույնը 50 հազար փախստական ընդունել` այս դեպքում ևս նախապատվությունը տալով կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդման են ենթարկվում իրենց երկրներում: ABC-ն փաստում է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամը չէ արգելափակում ներգաղթը կոնկրետ երկրներից: Վերջին անգամ Վաշինգտոնը նման քայլի էր դիմել 1980-ին` ժամանակավորապես սառեցնելով վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին: Մեկնաբանելով իր որոշումը` Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը նշել է. սահմանափակումները ոչ թե մահմեդականների դեմ են, այլ «այն երկրների, որտեղ ահաբեկչությունը խորը արմատներ է գցել»: Ընդ որում, հրամանագիրը տարածվում է նաև Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի այն քաղաքացիների վրա, որոնք ավելի վաղ ստացել են Նահանգներում մշտական բնակության իրավունք` «Գրին քարտ»: Եթե հիմա նրանք դուրս գան Ամերիկայից, այլևս չեն կարողանա վերադառնալ, մինչև Սպիտակ տունը չվերանայի արգելանքը: Մինչ այդ, Դոնալդ Թրամփի հրահանգով, ԱՄՆ վարչակազմը սկսում է ներգաղթյալներին մանրազնին ստուգելու մեխանիզմներ մշակել: Հաղորդվում է, որ Պետդեպարտամենտը անհապաղ անցել է հրամանագրերի իրագործմանը. փաստաթղթերի ստորագրումից հետո Նյու Յորք ժամանած երկու իրաքցիներ ձերբակալվել են, միջազգային ավիաընկերություններն էլ շատերին թույլ չեն տվել դեպի ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռ բարձրանալ: Առայժմ նշված յոթ երկրներից միայն Իրանն է հայտարարել, թե պատրաստվում է համարժեք պատասխան տալ` արգելելով ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր: «Թեև ամերիկյան իշխանությունների որոշումը ժամանակավոր բնույթ ունի, սակայն, այն հստակ վիրավորանք է մահմեդական աշխարհին ու հատկապես Իրանի ժողովրդին: Հակառակ ահաբեկչության դեմ պայքարելու ու ամերիկացիների անվտանգությունն ամրապնդելու հայտարարություններին` այդ որոշումը նվեր է ծայրահեղականների ու նրանց հովանավորների համար», - հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: ԱՄՆ-ում միգրացիոն վերահսկողության խստացմանն ուղղված նոր միջոցառումները, չնայած ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, չեն հանդիսանում արտերկրից մուսուլմանների երկիր մուտքի թույլտվության արգելք, վստահեցնում է Թրամփը։ Ինչպես ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության կողմից տարածված հայտարարությունում՝ «Ամերիկան հանդիսանում է ներգաղթյալների հպարտ ազգ և կշարունակի կարեկցանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր փախչում են հալածանքներից, սակայն մենք կանենք դա՝ սեփական քաղաքացիներին ու սահմանները պաշտպանելով»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս կառավարության քաղաքականությունը նման է նրան, ինչ արել է Բարաք Օբաման 2011-ին, երբ կես տարով արգելք է սահմանել Իրաքից փախստականների վիզաների տրամադրման վրա։ Նա նշել է, որ խոսքը մուսուլմանների մուտքի արգելքի մասին չէ։ «Խնդիրը կրոնի մեջ չէ, այլ ահաբեկչության, մեր երկրի անվտանգության ապահովման»,-նշել է նախագահը։ ԱՄՆ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր անցկացվեցին ԱՄՆ մի շարք քաղաքներում անցած օրերին բազմահազարանոց բողոքի ակցիաներ անցկացվեցին փախստականների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի դեմ։ Բողոքի ակցիաներ են անցկացվել, անցկացվում և ծրագրված Բոստոնի, Մայամիի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Հյուսթոնի, Դեթրոյթի, Լոս Անջելեսի և Ատլանտայի հրապարակներում և օդանավակայանների մոտ։ Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆաետ հրապարակում և վանկարկել են հրամանի չեղարման պահանջով կարգախոսներ։ Հավաքվածները մեղադրում են Թրամփին քսենոֆոբիայի և իսլամաֆոբիայի մեջ, ինչպես նաև ժողովրդավարության հիմքերի հանդեպ ոտնձգության։ ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցնելու փախստականների ընդունումը և մուտքն ԱՄՆ՝ մի շարք երկրներից, այդ թվում Սիրիայից։ «Արցունքներն այսօր երեկոյան հոսում են Ազատության արձանի այտերով, որը մարմնավորում է ներգաղթյալների հանդիպման ամերիկյան ավանդույթը, որը գոյություն ունի այն ժամանակներից ի վեր, երբ հիմնադիրները ոտք են դրել այս հող»,-ուրբաթ երեկոյան գրել է սենատորն իր թվիթերյան միկրոբլոգում։ Մասսաչուսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը նույնպես առանց ուշադրություն չի թողել նախագահի հրամանը՝ նշելով, որ մուտքի սահմանափակումները և փախստականների ընդունման դադարեցումը հանդիսանում են դավաճանություն ամերիկյան արժեքներին։ Նրա խոսքով՝ կրոնի պատճառով փախստականներից մեջք թեքելը նոր հիմք կստեղծի ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբերի կողմից նոր անդամների հավաքագրման համար։ Սենատորը կոչ է արել նախագահին անհապաղ չեղարկել հրամանը։ Ուշագրավ է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ում լիազորությունների ժամկետը նախագահի պաշտոնում լրացել է 10 օր առաջ, աջակցել է Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին։ Նա հիշեցրել է ահաբեկչությունից ԱՄՆ-ի պաշտպանության մասին հրամանի հարցով նոր նախագահի հետ արմատական տարաձայնությունների մասին։ Օբամայի կարծիքով՝ քաղաքացիները, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի, իրականացնում են հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։ Օբաման ընդգծել է, որ միգրացիայի սահմանափակման վերաբերյալ Թրամփի որոշումը, մասնավորապես փախստականների ընդունման դադարեցման մասին, սպառնալիք է ներկայացնում ամերիկյան արժեքներին։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թվիթերյան էջում աջակցել է 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ցույցերն ամբողջ երկրում: «Ես մարդկանց կողքին եմ, որոնք այսօր հավաքվել են ամբողջ երկրում՝ պաշտպանելով մեր արժեքներն ու մեր սահմանադրությունը: Դա այն չէ, ով մենք ենք»,- գրել է Քլինթոնը: Ի դեպ, Նյու Յորքում բողոքի ակցիային միացել է նաև նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին։ Ամերիկացի մի խումբ դիվանագետներ պատրաստել են հեռագիր, որը քննադատում է 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը: Փաստաթղթում դիվանագետները պնդում են, որ ԱՄՆ մուտքը սահմանափակող միջոցառումները չեն նպաստի այդ երկրում անվտանգության ամրապնդմանը, հակասում են ամերիկյան արժեքներին և կարող են հակաամերիկյան տրամադրություններ բռնկել աշխարհում: Ըստ հեռագրի հեղինակների՝ մուտքի ժամանակավոր արգելքը կհանգեցնի ոչ թե ահաբեկչությունների թվի կրճատման ԱՄՆ-ում, այլ «աշխարհում ամերիկացիների հանդեպ բարի կամքի նվազման»: Փաստաթուղթը մի քանի հարյուր դիվանագետ է ստորագրել: Աշխարհն ու Թրամփի որոշումը Եվրոպայի լիբերալներ-դեմոկրատների դաշինքի (ALDE) առաջնորդ, Բելգիայի նախկին վարչապետ և Եվրախորհրդարանում Brexit-ի հարցով բանակցորդ Գի Վերհոֆստադտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիության համար սպառնալիք է ներկայացնում. «Ես նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից, և ես կարծում եմ, որ մենք ունենք երրորդ ճակատը, ինչը խարխլում է ԵՄ-ը` դա Դոնալդ Թրամփն է»,- հայտարարել է Վերհոֆստադտը՝ ելույթ ունենալով Լոնդոնում: Նրա խոսքերով` ԵՄ-ի համար սպառնալիքը գալիս է նաև արմատական իսլամից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թրամփի հրամանագիրը: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը փոխանցել է. «Նա (Մերկելը) համոզված է, որ ահաբեկչության դեմ ակտիվ պայքարը, որը, անշուշտ, անհրաժեշտ է, հիմք չէ որոշակի ծագման կամ դավանանքի մարդկանց կասկածելու համար»: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «ամոթալի և դաժան» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելք։ «Չնայած այն բանին, որ յուրաքանչյուր երկիր ունի իրավունք սահմանելու սեփական միգրացիոն քաղաքականությունը, այդ նոր կուրսը մարտահրավեր է նետում ազատության ու հանդուրժողականության արժեքներին, որոնց հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը»,-հավելել է Խանը։ Թրամփի հրամանագիրն ու աշխարհի հզոր բիզնեսները Թրամփի հրամանները միգրացիոն հսկողության խստացման ոլորտում կարող են անդրադառնալ մարդկանց վրա, որոնք սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար, և խարխլել պետության հիմքերը, որը ձևավորվել է ներգաղթյալների շնորհիվ։ Նման կարծիք է հայտնել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ «Ինչպես մեզնից շատերը, ես անհանգստացած եմ նախագահ Թրամփի կողմից վերջին ստորագրված հրամանների հետևանքների առնչությամբ»,-նշել է նա սոցցանցի իր էջում՝ հիշեցնելով, որ իր նախնիները ծնվել են Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում, իսկ իր կնոջ՝ Պրիսցիլլա Չանի ծնողները չինացի և վիետնամցի փախստականներ են։ «Մենք պետք է պաշպանենք այս երկիրը, սակայն ըստ այդմ պետք է ուշադրություն կենտրոնացնենք նրանց վրա, ովքեր սպառնալիք են ներկայացնում»,-ասել է նա՝ նշելով, որ եթե ԱՄՆ-ը մի քանի տասնամյակ առաջ չթողներ փախստականներին երկիր մտնել, ապա Պրիսցիլլայի ընտանիքն այժմ այստեղ չէր լինի։ Ցուկերբերգը հույս է հայտնել, որ ողջամտությունը կհաղթի, և նախագահը խոչընդոտներ չի ստեղծի դեպի ԱՄՆ տաղանդավոր մարդկանց ճանապարհին։ Ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ միացել են փախստականների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի քննադատությանը։ «Apple-ը չէր կարողանա գոյություն ունենալ առանց ներգաղթյալների, ավելին` ծաղկելու ու զարգանալու մասին, ինչը տեղի է ունենում հիմա»,-մեջբերում է պարբերականը կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի խոսքերը։ Կուկը նշել է, որ որոշ աշխատակիցների վրա Թրամփի նոր հրամանն անդրադարձել է ուղղակիորեն, և ընկերությունը կանի ամեն բան՝ նրանց օգնելու համար։ Apple-ի ղեկավարի խոսքով՝ կորպորացիան արդեն կապ է հաստատել Սպիտակ տան հետ և փորձել բացատրել, թե որքան բացասական կլինի հրամանի էֆեկտը։ Uber-ի ղեկավար Տրևիս Կալանիկը նույնպես անհանգստություն է արտահայտել նախագահի քաղաքականության առնչությամբ և հայտարարել, որ իր աշխատակիցները հայտնվել են հարվածի տակ։ Կալանիկի խոսքով՝ հրամանն անդրադարձել է հազարավոր վարորդների վրա։ Քննադատությանը միացել են նաև Netflix-ի ղեկավար Ռիդ Հեյսթինգսը և Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին, ովքեր հայտարարել են, որ իրենց ընկերություններն ավելի հաջող են դարձել այն բանի շնորհիվ, որ այնտեղ ներգաղթյալներ են աշխատում։ Դորսին նշել է, որ նոր հրամանը վնաս կհասցնի տնտեսությանը։ Թրամփի որոշմանն են արձագանքում` ԱՄՆ-ի հանրահայտ աստղերը: Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միացել է նրանց, ովքեր դժգոհ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն օրենսդրությունը խստացնելու որոշումից։ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ԱՄՆ քաղաքացիների սպանության վիճակագրություն։ Վիճակագրության համաձայն՝ ներգաղթյալ իսլամիստները վերջին տաս տարվա ընթացքում սպանել են 2 մարդու, այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիները սպանել են շուրջ 12 հազար հայրենակիցների։ Twitter-ի ավելի քան 170 հազար օգտատեր կիսվել է Քարդաշյանի գրառմամբ։ Հոլիվուդյան դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծված միգրացիոն հրամանը և անվանել այն «անխոհեմ և խելահեղ»։ «Դա խելահեղ է, և մենք հիմարի վիճակում ենք հայտնվում, երբ Սպիտակ տունը վատ է պատրաստված լինում նման կառավարական հրահանգներին»,-ասել է դերասանը։ Շվարցենեգերը հայտարարել է, որ գոյություն ունի բոլոր նպատակներին հասնելու այլ ուղի։ «Նրանք շտապել են՝ կապված դրա հետ»,-ասել է նա։ Նրա կարծիքով՝ հրամանը պետք է համաձայնեցվեր Արդարադատության նախարարության և ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության հետ։ Երգչուհի Ռիհաննան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»: «Զզվելի է: Սարսափելի լուրեր: Ամերիկան քանդում են հենց մեր աչքի առաջ: Ինչ անբարոյական խոզ պետք է լինել այդպիսի բան անելու համար (Ռիհաննան օգտագործել է հայհոյանքի BS կրճատ ձևը)»,- գրել է երգչուհին Թվիթերում: Ռիհաննան ծնվել է Բարբադոսում, 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ՝ շոու-բիզնեսում կարիերա ստեղծելու համար: Երգչուհին Թրամփի երդմնակալությունից հետո մասնակցել է բողոքի ակցիային: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Լռե՛ք գոնե, անասուննե՛ր․․․ Խաչիկ Մանուկյանը կորցրեց ինքնատիրապետումը (video) Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր. Գագիկ Մինասյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 166-ի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը Դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները վերականգնվել են. հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ Ադրբեջանական շարունակվող հանցանքները՝ Սյունիքում. «Թաթոյան» հիմնադրամ Սամվել Ալեքսանյանը կանանց ներքնաշորերը պահում է ծոցագրպանում․ Նաիրա Զոհրաբյան (video) Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ-ն որոշել է զբաղվել Նիկոլով․ Արամազդ Զաքարյան (video) Մակրոնը հայտարարել է ֆրանսիացի զինվորականների մասնակցության մասին Իսրայելի վրա հարձակումը հետ մղելու գործում Քամու ուժգնացում և այլն․ ինչ եղանակ կլինի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին ու հայտնվել դաշտում․ մեքենայում եղել է նաև վարորդի կինը Իրանցու ղեկավարած, մոտ 90 միլիոն դրամի փողերի լվացման գործը դատարանում է․ նոր մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսը «ոլորեց Փաշօղլիների ականջները»․ Խաչիկ Մանուկյան (video) Լա՛վ, դուք էս «եթիմին» ո՞նց եք ուզում, հանդուրժում․ Արա Վարդանյան (video) Չվերթներ են չեղարկվել, բայց Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան չվերթ այսօր կա ԱԱԾ-ն զգուշացնում է Վեհափառը Մայր Տաճարում Նիկոլին նստացրեց ու «Изгнание дьяволов» արարողակարգ իրականացրեց․ Զոհրաբյան (video) ՆԳՆ-ն զգուշացնում է ընդդիմությանը Այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր. Արմեն Այվազյան Իլհամ Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am