Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Ստիլ» սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ է տոնել՝ սպիտակ ֆիգուրներով պարտության մատնելով հունգարացի Ռիխարդ Ռապորտին:
«Անշուշտ, հրաշալի է խաղալ Հարլեմի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները: Հուսով եմ, որ ապագայում էլ նման հնարավորություն կունենամ, թեպետ արդեն փորձ ունեի և խաղացել եմ Երևանի Օպերայում»,- ասել է Արոնյանը:
Մրցամարտը տեղի է ունեցել հայտնի «Հերլեմ» ֆիլհարմոնիկի դահլիճում: Շախմատի որոշ մասնագետներ երեկ կարծիք էին հայտնել, որ Արոնյանին, ով դասական երաժշտության սիրահար է, գեղեցիկ ոճով հաղթանակի հասնելուն նպաստել են հանրահայտ երաժիշտների երբեմնի ներկայությունը Ֆիլհարմոնիայի դահլիճում:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը