Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար հավաքականի 9 մարզիկներն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ փետրվարի 8-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի «Օլիմպական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր:
Ստրանջայի միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը՝ կանանց մրցումներում:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան