Լևոն Արոնյանը շախմատ է խաղացել ֆուտբոլիստ Էստեբան Գրաներոյի հետ
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատ է խաղացել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի հետ:
Հայաստանի առաջատար շախմատիստը իր թվիթերի միկրոբլոգում լուսանկար է հրապարակել իսպանացի ֆուտբոլիստի հետ և վերնագրել այն «Զվարճալի երեկո իմ շախմատի նոր մարզիչ Էստեբան Գրաներոյի հետ»: