Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում. news.am

Շրջվեց, նայեց տան կողմը ու հեռացավ. ծնողները չգիտեին, որ Հայկազին վերջին անգամ են տեսնում. news.am
Բարսեղյանների ընտանիքում առաջին Նոր տարին են առանց տան ավագ որդու՝ Հայկազի անցկացնում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտի ընտանիքում Ամանորին այս տարի ոչ ոք չի սպասել, անգամ տան ամենակրտսերը՝ 9-ամյա Տիգրանը: «Բոլորիս համար շատ դաժան, մեռելային Ամանոր է, Տիգրանը, որ միշտ ուրախանում էր, Ձմեռ պապուց էր հարցնում, տոնածառ էր զարդարում, ոչ մի բան չի ասում հիմա: Ոչ մի ուրախալի բան չկա, ամեն ինչ կորել է: Եթե առաջ ինչ-որ նպատակներ կային, հիմա դրանք էլ չկան»,- ասում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Փոքրիկ Տիգրանը նախորդ տարի ինքնուրույն էր զարդարել տոնածառն ու անհամբերությամբ սպասել եղբորը, որ արձակուրդ էր գալու: Բարսեղյաններն ընտանիքով Ամանորն ուրախ էին անցկացրել, հատկապես որ ուսանող որդին հազվադեպ էր արձակուրդով երկար ժամանակ տանը լինում: «Դեկտեմբերի 29-ին եկավ, ուրախ էր: Ժամանակի մեծ մասը նստում էր, ինտերնետով ռազմական տեխնիկան էր ուսումնասիրում: Ինքը փոքր տարիքում էլ Ամանորին առանձնապես չէր սպասում, տոնածառ դներ, Ձմեռ պապուն սպասեր»,- ասում է Հայկազի հայրը, որը միշտ հավատացել է, որ ավագ որդին իր գործում հաջողության կհասնի ու ընտանիքը դուրս կբերի ծանր սոցիալական վիճակից։ Հայկազի արձակուրդը հունվարի 7-ին ավարտվել է ու նա վերադարձել է ինստիտուտ: Վերջին բանը, որ մայրը հիշում է որդուց, նրա հայացքն է, երբ դարպասից դուրս գալիս շրջվել էր, նայել բակի, տան կողմը ու գնացել: Հոր աչքի առաջ էլ մինչեւ հիմա Հայկազի ժպիտն է, որով նա հրաժեշտ էր տվել հորը: «Սովորաբար չէի սպասում, մինչեւ գնար, նստեր ավտոբուս: Բայց այդ օրը, երբ ինձ արդեն հաջող արեց ու գնաց, չգիտեմ ինչու հետեւից գնացի մի քիչ, կանգնեցի, նայեցի՝ ոնց ա գնում: Ինքը գնաց, հասավ կանգառ, ավտոբուսը եկավ, նստեց: Ավտոբուսը իմ դիմացի մայթով էր գնում, ինքն էլ իմ կողմի վրա էր կանգնած: Երբ հասավ ինձ, տեսավ, ժպտաց ու անցավ»,- հիշում է Արկադի Բարսեղյանը: 22222 33333333 Մանրամասներն` այստեղ    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am